Փրկարարներն օգնության են հասել բնակարանում արգելափակված քաղաքացիներին
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 11-ին՝ ժամը 09.48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Քեռու փողոցի թիվ 58 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: