Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում լվացվել են երևանյան արձանները
SocietyԵրևանի քաղաքապետարանի հայտարարած համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակում ապրիլի 11-ին մաքրվել և լվացվել են նաև մայրաքաղաքի արձանները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս աշխատանքներում տեխնիկական և մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերը: