Ապրիլի 23-ի աշխատանքային օրը տեղափոխվեց ապրիլի 18-ը` շաբաթ օր
SocietyՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 11-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը` կառավարությունը որոշել է 2015թ. ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը տեղափոխել 2015թ. ապրիլի 18` շաբաթ օր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունի ց, որոշման ընդունումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2015թ. ապրիլի 23-ին Մեծ եղեռնի նահատակների սրբադասման արարողության անցկացմամբ: