Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
SocietyՀանրապետության տարածքում ապրիլի 12-ին, 14-15-ին` առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, 13-ին և 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-ին` լեռնային շրջաններում` ձյուն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն ապրիլի 12-ին էապես չի փոխվի, 13-ին, 14-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Քամին հարավային՝ 5-10 մ/վրկ արագությամբ:Երևանում ապրիլի 12-ին, 14-15-ին` առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, 13-ին և 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +15 աստիճան, ապրիլի 13-ին՝ +10, ապրիլի 14-ին՝ +12, ապրիլի 15-16-ին՝ +13 աստիճան: