Վարարել է Տանձուտ գետը
SocietyԱպրիլի 11-ին՝ ժամը 19.05-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Տանձուտ գետը վարարել է և լցվում Երևանյան խճուղու թիվ 211 տան մոտակա այգին:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:
Տեղում պարզվել է, որ Տանձուտ գետի վարարման հետևանքով թիվ 211 տան մոտակայքում փլուզվել է գետի ափապաշտպան պատը' մոտ 15մ երկարությամբ և 2մ բարձրությամբ. ջրածածկման վտանգ չկա:
ՏԿ ԱԻՆ-ից խոստանում են դեպքի վերաբերյալ ապրիլի 12-ին հաղորդել լրացուցիչ տեղեկատվություն: