Շնորհակալություն այս մնայուն գործը գլուխ բերած մարդկանց, հատկապես՝ դեսպան Միքայել Մինասյանին. Արմեն Աշոտյան
SocietyՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հռոմի Պապի այսօրվա ելույթը և Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին մատուցած պատարագը հիրավի պատմական իրադարձություններ են:
Արարողություն, որի ընթացքում միախառնվեցին վիշտն ու հպարտությունը, աշխարհիկն ո հոգևորը, ազգայինն ու համամարդկայինը:
Կեցցեն արժեքներով ապրող առաջնորդները:
Շնորհակալություն այս մնայուն գործը գլուխ բերած մարդկանց, հատկապես, Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին»: