Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիայի հայտարարությունը ողորմելի եւ խղճուկ էր. Նաիրա Զոհրաբյան

Politics

Երեկ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ մատուցեց՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, կառավարական պաշտոնյաներ։ 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սուրբ պատարագի արարողությունից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն արտգործնախարարություն է հրավիրել Վատիկանի դեսպանին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո: 

Թե արդյո՞ք մատուցված պատարագն այդչափ անսպասելի էր Թուրքիայի համար, Orer.am-ը ճշտեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից, ով նշեց. «Թուրքիայի ագրեսիվ վարքի դրսեւորման պատճառն, իհարկե, հասկանալի է: Նրանք միանշանակ հասկանում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն այլեւս անկասելի է եւ, բնականաբար, Թուրքիայի համար ակնկալելի էր այն, ինչ տեղի ունեցավ երեկ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում: Նկատենք, որ մինչ այդ Թուրքիան գործադրել էր բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այդ պատարագը տեղի չունենա, բայց այն ինչ հայտարարեց Ֆրանցիսկոս պապը, ինչ խոսք, ցնցեց Թուրքիային: Հռոմի պապը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը որակեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, եւ նրա խոսքն աշխարհի խոշորագույն լրատվամիջոցները` CNN-ը, BBC-ն ուղիղ հինգ րոպե անց հեռարձակեցին ուղիղ եթերով: Նկատենք, որ աշխարհի խոշորագույն լրատվամիջոցները հիմնականում հրապարակեցին հետեւյալ վերնագրով նյութեր. «Ֆրանցիսկոս պապ. 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունն է»»: 

Ն. Զոհրաբյանը Ֆրանցիսկոս պապի ելույթը համարեց պատմական իրադարձություն` հավելելով. «Ֆրանցիսկոս պապի ելույթը, մեր երկու կաթողիկոսների եւ Հռոմի Պապի համատեղ մատուցած պատարագը ես համարում եմ պատմական, շրջադարձային իրադարձություն, իսկ Թուրքիայի այն արձագանքը, որ այդ ամենն ընդամենը Ֆրանցիսկոս պապի անձնական կարծիքն է, առնվազն ծիծաղ է առաջացնում: Թուրքիայի հայտարարությունն այնքան ողորմելի եւ խղճուկ էր, որն արհամարհանքից բացի որեւէ այլ բան չի կարող առաջացնել: Կրկնում եմ, Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցածը` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար կարեւոր մի նոր ճանապարհ է: Կարծում եմ, որ Թուրքիայի համար հասկանալի է` վաղ թե ուշ նա ստիպված կլինի առերեսվել իր անցյալի հետ, իսկ որքան շուտ Թուրքիան դա հասկանա եւ գործի, այդքան շուտ նա կկարողանա իր տեղը գրավել քաղաքակիրթ երկրների շարքում»: 

Հարցին, թե այսուհետ ի՞նչ քաղաքականություն կվարի Թուրքիան` Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված, ԲՀԿ առաջնորդը նշեց. «Թուրքիայի քաղաքականությունը, համենայնդեպս ինձ համար, վերջին 100 տարիների ընթացքում չի փոխվել, նրանց քաղաքական էլիտան շարունակում է նույն մերժողական քաղաքականությունը, որը նրանք այսուհետ միգուցե կշարունակեն առավել մեծ ագրեսիվությամբ: Նկատենք, որ հենց Թուրքիայի հանրության ներսում արդեն ձեւավորված է հասարակության լրջագույն մի խավ, որը պահանջում է ընդունել Հայոց ցեղասպանությունը: Եթե Թուրքիայի քաղաքական էլիտան առաջնորդվի քաղաքակիրթ երկրների պես, այլ ոչ թե Օսմանյան Թուրքիայի գաղափարախոսությամբ, ապա առաջին հերթին պետք է լսի թուրք հասարակության այն ներկայացուցիչներին, մտավորականությանը, երիտասարդներին, ովքեր բաց ու հրապարակային կերպով Թուրքիայի իշխանություններին կոչ են անում ընդունել Հայոց ցեղասպանությունը»:

Սոսե Չանդոյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards