Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եթե միջազգային հանրությունը արձագանքեր Հայոց ցեղասպանությանը, մենք այլ 20-րդ դար կունենայինք. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Corriere Della Sera-ին

Interview

Իտալիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իտալական Corriere Della Sera թերթին՝ խոսելով Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի և Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մասին:

«Եթե միջազգային հանրությունը հավաքական կերպով արձագանքեր Հայոց ցեղասպանությանը, մենք այլ 20-րդ դար կունենայինք, և հնարավոր է՝ այսօր չէինք խոսի այն մասին, թե ինչ է կատարվում քրիստոնյա փոքրամասնությունների հետ Միջին Արևելքում: Հայտնի է, որ Հոլոքոստի դեպքում Հիտլերը ցեղասպանության մտադրության մասին առաջին անգամ բացահայտ ասել է 1939 թվականին, երբ հրապարակավ հարցրել է. «Ո՞վ է, ի վերջո, այսօր հիշում հայերի բնաջնջման մասին»: Միտում կա թերագնահատելու 20-րդ դարի դասը, և շատ հաճախ շահերը գերակայում են արժեքներին»,- tert.am-ի փոխանցմամբ` ասել է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Թերթը հիշեցնում է, որ ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցը, և Հայաստանը պատրաստվում է հիշատակել այն՝ կոչով դիմելով աշխարհին:

«Հարյուրամյա տարելիցի համար մեր ուղերձն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը: Սա միջազգային հանրությանը քաղաքական հանձնառության խնդրանք է, և մենք ունենք այն անելու բարոյական իրավունք: Նման հանցագործությունների կանխարգելումը և դատապարտումը չպետք է ստորադասվեն աշխարհաքաղաքական շահերին: 20-րդ դարը դաս է՝ տեսնելու համար, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե չլինի այն, ինչ մենք խնդրում ենք: Ցավոք, վախենամ, որ ցեղասպանությունների դարն ավարտված չէ: Միջին Արևելքում, որտեղ հիմնական թիրախում են էթնիկ և կրոնական փոքրամասնությունները, մենք ականատես ենք ցեղասպանության գործողության սկզբի: Մենք հասել ենք մի կետի, որտեղ անհրաժեշտ է հավաքական ջանք գործադրել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

-Ինչո՞ւ հարյուր տարի անց դեռ այդքան դժվար է միաձայն համաձայնության գալ, թե ինչ է տեղի ունեցել, մինչդեռ կա որոշակի լռություն և ոչ միայն Թուրքիայի կողմից:

-Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը չի վիճարկվում, նույն թուրքական ռազմական դատարանը 1919 թվականին մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտել է ցեղասպանության հեղինակներին: Անկարան նույնիսկ ընդունում է, որ եղել են հայ քաղաքացիական բնակչության սպանություններ: Որոշ պետություններ դա կոչում են ցեղասպանություն, որոշ պետություններ՝ կոտորածներ, որոշները՝ ողբերգություն: Ինչ վերաբերում է մյուս պետություններին, ճանաչման բացակայությունը պայմանավորված է Թուրքիայի հետ նրանց շահերով:

-Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները շատ դրական փուլում են: Վերջին 4 տարիների ընթացքում առևտրաշրջանառության տարեկան ծավալը փաստացիորեն կրկնապատկվել է՝ 127 միլիոն դոլարից հասնելով 214 միլիոն դոլարի: Ի՞նչ եք ակնկալում ապագայում։


-Մեր երկու երկրներին միավորում են ուժեղ շահերը, ինչպես նաև նույն համամարդկային արժեքները: Ընդամենը 24 տարի է, ինչ մենք դիվանագիտական կապեր ունենք, բայց մեր հարաբերությունները հիմնված են հազարամյա անցյալի վրա: Հռոմի հետ առևտրային հարաբերություններում մենք միայն վերագործարկում ենք հնագույն մի բան՝ դեռ միջին դարերից սկսած, երբ իտալական քաղաք-պետությունները գործում էին հայ վաճառական ցանցերի երկայնքով մեկ: Ես վստահ եմ, որ շատ ժամանակ չի պահանջվի մինչև հաջորդ կրկնապատկումը՝ օտարերկրյա ընկերությունների համար առավելությունների և հնար ավորությունների առումով մեր գործարար միջավայրի զարգացման շնորհիվ:

-Արևմտյան Եվրոպայի երկրների և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների լարվածության ֆոնին Հայաստանը բացառություն է: Հունվարի 1-ից Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ Եվրասիական տնտեսական միության անդամ եք: Բայց, միևնույն ժամանակ, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի համար բանակցությունների առաջավոր փուլում եք: Ինչպե՞ս են այս երկուսն իրար հետ համաձայնեցվում: Եվ մտաբերելով Ուկրաինային, որտեղ երկու ուղիների միջև հակադրությունից ծնվեց ճգնաժամը, կարո՞ղ է Հայաստանը մոդել լինել:

-Տասնամյակներ շարունակ հայկական տնտեսությունը սերտորեն ինտեգրված է եղել նախկին Խորհրդային միության երկրների տնտեսություններին: Առևտրային մեր առաջին գործընկերը Ռուսաստանն է, որտեղ մեր արտահանած ապրանքների մեծ մասն ունի բնական սպառման շուկա: Մյուս կողմից՝ մենք զրկված ենք էներգետիկ ռեսուրսներից, ներկրում ենք գազ և նավթ Ռուսաստանի Դաշնությունից: Եվրասիական միություն մտնելով՝ մենք ձեռք ենք բերել էներգիայի համար շատ բարենպաստ գներ: Տրամաբանական և ռացիոնալ որոշում է: Ինչ վերաբերում է Եվրամիության հետ մեր հարաբերություններին, վճռորոշ է մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործում ԵՄ-ի ներդրումը: Հետևաբար՝ մեր ընտրությունների հիմքում շահերի և արժեքների միջև համադրությունն է: Մենք պրագմատիկ ենք: Կարևորը մեր բոլոր գործընկերների հետ անկեղծությունն է: Ինչ վերաբերում է մոդելին, ես այսօր չեմ կարող ասել այդ մասին: Ժամանակը կլինի լավագույն դատավորը: Բայց մի բանում վստահ եմ. ապագայում մենք կհասնենք Եվրասիական միության և ԵՄ-ի միջև շատ սերտ համագործակցության հաստատման:

-Եվ Հայաստանը կլինի կատալիզատորի դերո՞ւմ:

-Արտաքին քաղաքականության մեր ռազմավարական կոնցեպտի հիմքում հակադրությունը չէ, այլ համագործակցությունը և համաշխարհային ուժային կենտրոնների միջև սիներգիան: Մեկ այլ օրինակ բերեմ. մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր երկրներից մեկն ենք, որը ներառում է նախկին Խորհրդային միության որոշ երկրներ, բայց, միևնույն ժամանակ, համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ:

Իտալերենից թարգմանեց Մերի Միքայելյանը

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia