Քիմ Քարդաշյանը Իսրայելում է հայկական Սրբոց Հակոբյաց մայրավանքում դստերը մկրտելու նպատակով
LifestyleՔիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգն ապրիլի 13-ին կարճատև այցելով ժամանել է Իսրայել: Վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նրանք Իսրայել են մեկնել Սուրբ Երկրում իրենց դստերը մկրտելու միակ նպատակով, ով հունիսին կդառնա երկու տարեկան:
Ynet կայքի տեղեկացմամբ՝ Նորթ Ուեսթին մկրտության համար ընտրվել է Երուսաղեմի պատրիարքարանի Սրբոց Հակոբյաց մայրավանքը, որը գտնվում է քաղաքի Հայոց թաղում: Բացի այդ, Քարդաշյանն ամուսնու հետ նախատեսել է այցելել Սուրբ Հարության տաճար և քրիստոնեական այլ տեսարժան վայրեր:
Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին Քիմը թիկանպահների, լրագրողների և երկրպագուների ուղեկցությամբ շրջագայել է Երևանի արևոտ փողոցներում: Իսկ Իսրայելը նրան դիմավորել է անձրևային և ցուրտ եղանակով;
Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ժամանել էր Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով' այցելել «Մայր Հայաստանե հուշարձան և «Կասկադե համալիր' այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր' հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Լույս ապրիլի 13-ի կեսգիշերին Երևանի կարապի լճի հարեևանությամբ կայացել է «Գրեմմի»-ի 21-ակի Քանյե Ուեսթի բացօթյա անվճար համերգը: