Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ՀՀ և ՌԴ արտգործնախարարությունների միջև փոխգործակցությունը
SocietyՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովին, ով Երևան է ժամանել արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման կապակցությամբ։ Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատվա ծ արդյունավետ փոխգործակցությունը, որը հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների բաղկացուցիչ մասն է կազմում։ Նախարարը կարևորել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ անցյալ շաբաթ Մոսկվա կատարած իր այցելությունը լավ առիթ էր անդրադառնալու նաև այդ բնագավառում համագործակցության հարցերին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալեքսեյ Մեշկովը անդրադարձել է ԱԳՆ-ների միջև կայացած խորհրդակցությունների արդյունքներին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել եվրոպական կազմակերպությունների շրջանակներում երկկողմ փոխգործակցության, եվրոպական կառույցների հետ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության շուրջ: