Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներն ազատված են ձյան շերտից եւ մերկասառույցից
SocietyԳեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության բոլոր ճանապարհները ապրիլ 14-ի կեսօրվա դրությամբ ոչ միայն անցանելի են, այլ նաեւ՝ ազատված ձյան շերտից եւ մերկասառույցից:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը՝ մաքրման աշխատանքներ են իրականացվել երեկ ցերեկը եւ երեկոյան, որի շնորհիվ ճանապարհները հիմնականում ազատվել են թաց ձյան շերտից, իսկ առավոտվա արեւոտ ու տաք եղանակին արդեն հալվել է գիշերվա ցրտի ազդեցության տակ գոյացա ծ մերկասառույցը:Բաց եւ երթեւեկելի են նաեւ Վերին Գետաշեն-Մադինա, Ծովակ-Ախպրաձոր ճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:
«Հուսանք, որ սա վերջին ձյունը, ճանապարհների ձմեռային սպասարկման ավարտը կլինի, եւ ճանապարհաշինարարներն այսուհետ քայլեր կձեռնարկեն ճանապարհների ամառային սպասարկման համար»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան