Հայրենական մեծ պատերազմի վետերաններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
SocietyՀայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների համատեքստում Հայրենական մեծ պատերազմի վետերանների խորհրդի, ՀՀ ՊՆ եւ Երեւանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում շուրջ 50 վետերաններ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Վետերանների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ է խոնարհել նաեւ Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: