Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ես շատերի հետ եմ մտերիմ, բայց քչերն եմ իմ ընկերները». Քրիստինե Պեպելյան

Lifestyle

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Քրիստինե Պեպելյանը, ով մեզ հետ զրույցում պատմեց երգարվեստում իրեն հարզատ ոճի պահպանման, առաջիկայում նախատեսվելիք նոր ծրագրերի, «Հայաստանի ձայնը» նախագծի եւ դրա հետեւանքների, հեռուստատեսային աշխատանքի եւ իր համար մարդկային բարձր արժեքների մասին, որոնց նա, իր խոսքերով, հավատարիմ է միշտ:

Քրիստինե Պեպելյանը պատմեց, որ չնայած իրեն ավելի հոգեհարազատ են լիրիկական, մեղեդային երգերը, բայց նա չի կարող հրաժարվել պարային երգերից. «Սովորաբար ես հանդես եմ գալիս լիրիկական կատարաումներով, քանի որ դա ավելի մոտ է իմ բնությանը, բայց վստահ կարող եմ ասել, որ երգի ռիթմը փոխելը չի նշանակում փոխել քո տեսակը: Ես մեղադային երգերի կողքին ունեմ նաեւ շատ արագ ու պարային երգեր, քանի որ հատկապես համերգների ժամանակ նման երգերը շատ կարեւոր է ունենալ երգացանկում: Հատկապես մենահամերգների ժամանակ այդօրինակ երգերով կարող ես հանդիսատեսին լավ տրամադրության մեջ պահել: Պարզապես չես կարող երկու ժամ միայն դանդաղ, մեղեդային երգեր երգել, որքան էլ դրանք սիրված ու հաճեի լինեն. ժամանակ առ ժամանակ անգամ քո մեղեդային ոճը նախընտրողներին պետք է ավելի ուրախ ու թեթեւ տրամադրություն հաղորդել»,- շեշտեց երգչուհին:

Քրիստինեն նշեց, որ շուտով իր մեղեդային երգերի ցանկին կմիանա եւս մեկը. «Արդեն պլանավորում եմ նոր՝ «Կարոտ», երգի տեսահոլովակը, որը շատ գեղեցիկ մոնոլոգի է նման, դրամատիկ ու շատ խորը երգ է: Երգի ձայանագրման աշխատանքներն արդեն արված են, տեսահոլովակը կնկարահանի ռեժիսոր Արեն Բայադյանը, բայց թե երբ կհաձնենք այն հանդիսատեսի դատին, հստակ ասել չեմ կարող»,- պատմեց երգչուհին:

Անդրադառնալով «Հայաստանի ձայնը» մրցույթին՝Քրիստինե Պեպելյանը նշեց, որ այդ նախագծում ժյուրիի կազմում ընդգրկվելը իր համար շատ կարեւոր ու տպավորիչ իրադարձություն է համարում ու հավելեց. «Սա այն նախագիծն է, որը շնորհալի մարդկանց մեծ հնարավորություններ է տալիս: Իմ կյանքի այդ շրջանում ես ու իմ թիմի մասնակիցները եւ մասնագիտական, եւ մարդկային առումներով շատ բան սովորեցինք միմյանցից. հարգանք, հոգատարություն միմյանց հանդեպ, համբերատարություն, սրտացավ վերաբերմունք, մեկը մյուսի հաջողությամբ ուրախանալու եւ հաղթանակներն ու պարտությունները արժանի կերպով ընդունելու կարողություն՝ սրանք հատկանիշներ են, որոնք մնայուն են մնում նախագծի ավարտից հետո ու պետք են գալիս ողջ կյանքի ընթացում»: Մեր հարցին, թե ինչու երգչուհին հրաժարվեց «Հայաստանի ձայնը 3» նախագծում դարձյալ իրեն վստահված ժյուրիի դերից, երգչուհին պատասխանեց. «Այո, այդ նախագծի երրորդ եթերաշրջանում եւս հրավեր ունեցել եմ, բայց էմոցիոնալ առումով դեռ պատրաստ չէի դարձյալ նույն ապրումներն ունենալ, ինձ դադար էր պետք»: Քրիստինեն պատմեց, որ մինչ օրս պատրաստ է թե գործնական, թե դրանից դուրս լինել իր մասնակիցների կողքին, երբ դրա կարիքը կա. «Կապը, իհարկե, պահպանում են մասնակիցներիս հետ, նրանց շատ եմ սիրում, ու միշտ պատրաստ եմ օգնել»,- ընդգծեց նա:

Խոսելով «Հայաստանի ձայնը» մրցույթից, զրույցի ընթացքում անդրադարձանք այդ նախագծի ժամանակ երգչուհու տված խոստմանն ու «Հայաստանի ձայնը 2» մրցույթի մասնակից Արամ Գինոսյանի հետ համատեղ «Սերը կա» զուգերգին. «Ինձ համար կարեւոր է կատարել այն, ինչ խոստացել ես, բայց հավատացեք, նախագիծը այստեղ կապ չունի, ես միշտ տալիս եմ այնպիսի խոստումներ, որոնք ի վիճակի եմ կատարել եւ երբեք ուղղակի տեղը չեմ խոստանում: Ես իմ խոսքի տերը եղա, քանի որ Արամը շնորհալի կատարող է, եւ ես ուրախ եմ, որ կարողացա օգտակար լինել նրան»,- հավելեց երգչուհին:

Երգչուհի Քրիստինե Պեպելյանին շատերը հասցրել են սիրել նաեւ հաղորդավարուհու կարգավիճակում, առաջիակայում նրան դարձայլ որպես հաղորդավարուհի տեսնելու առումով երգչուհին նշեց. «Այս ոլորտում բավականին հաճախ են առաջարկներ լինում, բայց հեռուստատեսությամբ նոր ծրագիր ես դեռ չեմ պլանավորում»:

Life.panorama.am-ի հետ զրույցում, խոսելով նրա համար մարդկային կարեւոր որակներից, Քրիստինեն առաջ քաշեց հումորի զգացումը. «Ես շատ մեծ տեղ եմ տալիս հումորին: Կարծում եմ՝ կյանքը տխուր է այն մարդկանց համար, ովքեր չունեն հումորի զգացում: Սա այն որակն է մարդու մեջ, որ կյանքում շատ կարող է օգնել. հոմորով մարդիկ կյանքում շատ իրավիճակներ կարող են ավելի հեշտ հաղթահարել»:

Ընկերների ընտրության հարցում եւս երգչուհին ունի իր հստակ դիրքորոշումը. «Ես հեշտ եմ շփվում մարդկանց հետ, բայց դժվար եմ ընկերանում: Ես շատերի հետ եմ մտերիմ, բայց քչերն եմ իմ ընկերները: Ընկերդ պետք է քեզանից լավը լինի եւ դա ինձ համար շատ կարեւոր է: Միայն քեզանից լավ մարդը կարող է լինել սրտացավ, հասկացող եւ միայն քեզանից լավ մարդուց կարող ես սովորել: Ես համոզված եմ, որ քիչ, բայց թանկ ընկերները միշտ պատրաստ են կողքիս լինեն, ճիշտ նույն կերպ, ինչպես ես նրանց»:

Իսկ վերջում մեր այն հարցին, թե որոնք են Քրիստինե Պեպելյանի համար մարդկային ամենակարեւոր արժեքները, երգչուհին կարճ, բայց եւ կոնկրետ շեշտեց. «Հավատքը, խիղճը եւ հոգատարությունը»:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia