Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի մի քանի համայնքների տարածքներ կճանաչվեն բացառիկ գերակա հանրային շահ
Society«Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակում կառուցվող Հրազդան ՋԷԿ-ից մինչ Շինուհայր 220 կՎ ենթակայան ընկած շուրջ 230 կմ եկարությամբ Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի մի քանի համայնքներրի տարածքներ կճանաչի բացառիկ գերակա հանրային շահ: Գերակա հանրային շահ կճանաչվեն Գեղարքունի Ծակքար, Ձորագյուղ, Լիճք, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ, Վայոց Ձորի՝ Աղնջաձոր, Սալի, Շատին, Գետափ համայնքների տարածքներ:
Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 14-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն՝ ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը: Ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց ՀՀ կառավարության որոշման նախագծում նշված սեփականության որոշ տարածքների oտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար է ապահովել առանց հենարանների տեղակայման և անվտանգության գոտիների համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանվա ծ շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ, հենարանների տեղակայումը հնարավորինս նախատեսելով գոյություն ունեցող էլեկտրահարղորդման գծի միջանցքում:
Էլեկտրահաղորդման գծերը կառուցվում են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկային ծրագրի շրջանակում: