«ՎԱԶ-21099»-ն արգելափակվել է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 15-ին՝ ժամը 07.51-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 1-ին ոլորանի մոտակայքում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, հերթապահություն իրականացնող ՀՓՋ-ի մարտական հաշվարկը Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքից արգելափակումից դուրս է բերել Լ. Ի.-ի «ՎԱԶ-21099» մակնիշի 34 CD 595 պետհամարանիշի ավտոմեքենան: