Ոստիկանություն է ներկայացել սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 20- ամյա աղջիկը
SocietyՈստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 14-ին՝ ժամը 22.15-ին, բաժին է ներկայացել 1995թ. ծնված Անժելա Մ.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Անժելա Մ.-ն ապրիլի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (սուտ մատնությունը):