Քարաթափում է տեղի ունեցել Վարդենյաց լեռնանցքում
SocietyՍևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 102-րդ կմ հատվածում (Վարդենյաց լեռնանցքում) ապրիլի 15-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, մոտ 100 խմ ծավալով ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:
Այժմ Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարներն աշխատանքներ են տանում ճանապարհից քարաբեկորների մաքրման և բնականոն երթևեկության վերականգնման ուղղությամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: