Չինաստանի խոշորագույն բջջային օպերատորն արդեն պատվերներ է ընդունում iPhone 6-ի համար` նախքան սմարթֆոնի պաշտոնական ներկայացումը:
Ինչպես հայտնում է Business Insider-ը` China Daily պարբերականին հղումով, նոր հեռախոսը հասանելի կլինի China Mobile Beijing-ի կայքում: China Mobile-ը բաժանորդների քանակով (760 մլն բաժանորդ, որը հավասար է ԱՄՆ-ի բնակչության կրկնակիին) խոշորագույն բջջային օպերատորն է:
Բջջային օպերատորի կայքը երեքշաբթի օրվանից սկսած` արդեն 30000-ից ավելի պատվեր է ընդունել նոր սարքավորման համար:
China Mobile-ը պատահաբար հաստատել է նաև, որ Apple-ը կներկայացնի վեցերորդ սերնդի iPhone-ի երկու տարբերակ` տարբեր չափսերի` 4.7 և 5.5 դյույմ այնկյունագծով:
Հիշեցնենք, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան iPhone 6-ը մտադիր է ներկայացնել հաջորդ երեքշաբթի` սեպտեմբերի 9-ին: