Մարդու և բնության կապն ու ներդաշնակ համագործակցությունը. Ուշի (լուսանկարներ)
LifestyleՈւշին մաքուր հանգիստ գյուղ է, օդը թափանցիկ է, ջուրը` ջինջ, մարդիկ էլ բարի: Տարիներ առաջ Ուշիի այս հատվածում բաց տարածք է եղել. բայց մի խումբ մտահոգ երիտասարդներ որոշեցին իրականացնել իրենց վաղեմի նպատակը` հիմնադրելով ու աշխատեցնելով հիպոթերապիայի կենտրոն:
Համառությունն ու օպտիմիզմի զգացումը նրանց չդավաճանեց, այլ ընդհակառակը` հայտնվեցին անհատներ, ընտանիքներ, որոնք ձեռք մեկնեցին ապագա «Centaur»-ին: Երիտասարդ հիպոթերապիստ Հասմիկ Հովհանիսյանն ու մարզիչ-մեթոդիստ Բորիս Պոդորովսկին, կարելի է ասել, նվիրյալներ են, որոնց տեսակն այսօր երիտասարդների մեջ, ավաղ, քիչ տոկոս է կազմում:
Ակտիվ մարդկանց շնորհիվ Հայաստանում հնարավոր է դարձել հիպոթերապիայի և կանիսթերապիայի օգնությամբ խնդիրներ ունեցող երեխաներին հետ բերել դեպի նոր կյանք. այսինքն` երեխաները կենդանիների հետ շփման միջոցով «մաքուր» և նոր կյանքն են մտնում: Կենդանիների օգնությամբ բուժումը բազմիցս է մեծ արդյունքներ տվել:
Մանկատներում «լքված երեխաները» նույնպես Ուշի են այցելում այս նպատակով. բնության հետ շփման ընթացքում նրան է ուղղորդվում էմոցիոնալ և դրական մեծ հոսք, իրենք իրենց պաշտպանված են սկսում զգալ և այլևս «լքված» չեն լինում:
Անհատների կողմից կողմից ներդրված ամեն «կես դրամը» մեկ մարդ է բուժում: Համեցեք Ուշի:
Հեղինակ` Անն Էքսուս