Ովքեր և ինչու են արգելել Քիմ Քարդաշյանի հորը գալ Հայաստան, և ինչ ընդհանրություն ունի նա «օրենքով գող» Պզոյի հետ (Լուսանկար)
LifestyleՕրեր առաջ քրեական իրադարձություններին լավատեղյակ Սերգեյ Գալոյանը լրագրողների հետ հանդիպմանն ընդգծել է, թե ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, Հայաստանի համար ավելի շատ բան է արել, քան դուստրը: Ավելին, Սերգեյ Գալոյանը նշել է, թե Ռոբերտ Քարդաշյանի նամակ-խնդրանքը Հայաստանում երկու անգամ մերժվել է:
Armlur.am-ի հետ զրույցում Ս. Գալոյանը պարզաբանել է, որ Ռոբերտ Քարդաշյանը ԽՍՀՄ տարիներին երկու անգամ թույտվություն է խնդրել Հայաստան գալու համար, սակայն մերժում է ստացել:
Զրուցակիցն անգամ Ռ. Քարդաշյանին համեմատել է հայազգի «օրենքով գող» Արմեն Ղազարյանի (Պզո) հետ` ասելով, թե վերջինիս ևս արգելում են Հայաստան գալ, քանի որ նա կշիռ ունի և հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է: Մեր դիտարկմանը, թե Ռոբերտ Քարդաշյանը հայտնի փաստաբան է եղել, ի՞նչ կապ կարող էր ունենալ հանցագործ աշխարհի հետ, Սերգեյ Գալոյանը պատասխանել է. «Համեմատությունը պետք է նայել միայն երկիր գալու թույլտվություն չստանալու տեսանկյունից»: