Ապահովագրական ընկերությունների դեմ 232 բողոք է ստացվել
SocietyՀայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն այս տարվա առաջին երեք ամսում ստացել է 984 բողոք, որոնցից ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքների թիվը կազմում է 819-ը:
Ինչպես տեղեկացրին հաշտարարի գրասենյակից, ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 819 բողոքներից 151-ը ենթակա չեն եղել քննության:
Բողոքներից 95-ը ուղղված են եղել բանկերի դեմ, որոնցից 53-ը վերաբերել են վարկային գործարքների, 7-ը` ավանդների, 27-ը` վճարահաշվարկային գործարքների, իսկ 8-ը` այլ տեսակի գործարքների: Ապահովագրական ընկերությունների դեմ ուղղված բողոքների թիվը կազմել է 232, որոնցից 198-ը կապված են եղել ԱՊՊԱ գործարքների հետ:
Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն եղել ֆինանսական կազմակերպություններին, իսկ նման դեպքերում Գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնել են գրել բողոք-պահանջներ: Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվում է կազմակերպությունների կողմից` բողոք-պահանջների հիման վրա: