«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը դարձել է Գյումրիի մշակութային այցեքարտը. Հասմիկ Պողոսյան
CultureԱմեն տարի անցկացվող երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը դարձել է Գյումրիի մշակութային այցեքարտը:Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Փառատոնի շնորհիվ շատ երաժիշտ-կատարողներ գալիս են ոչ միայն մասնագիտական դաշտում մրցակցելու, այլ գալիս են արդեն բարեկամական երկիր, որտեղ կարող են շփվել ու նոր բարեկամներ ձեռք բերել:
Ուրախ եմ նաև այն մասնագիտական դաշտի համար, որ ստեղծվում է այս օրերին: Իսկապես, փառատոնի օրերի շրջանակում Գյումրին փոխվում է:
Կարծում եմ. «Վերածնունդ»-ը մեր անկախության տարիների լավագույն ձեռքբերումներից է, իսկ ամենակարևոր ձեռքբերումը փառատոնի ա նվանումն է՝ «Վերածնունդ»՝ անվանում, որ միգուցե առաջ ուրիշ իմաստ ուներ, այսօր՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ձեռք է բերում այլ իմաստ՝ իսկապես վերածնված ժողովուրդ և այդ վերածնունդն առավել շոշափում ենք գյումրեցի երեխաների տաղանդի մեջ, ինչին համոզվում ենք բոլոր ոլորտներում՝ երաժշտարավեստի, կերպարվեստի և այլն»,-նշեց Հասմիկ Պողոսյանը՝ վստահություն հայտնելով, որ այս տարի ևս, ինչպես նախկինում, գյումրեցի երեխաները լավագույն արդյունքները կգրանցեն փառատոնի շրջանակում: Խոսելով փառատոնի մեկ այլ՝ ճանաչողական նշանակության մասին, Հա սմիկ Պողոսյանը փաստեց, որ չկա ուրիշ ծրագիր, որն այսքան մասնակիցներ բերեր հանրապետություն:
«Պաշտոնապես կարող եմ ասել, որ չունենք այնպիսի ծրագիր, որ Հայաստան է բերում այսքան մասնակից դրսից, այսինքն՝ ծախսերը բավական լուրջ ծախսեր են, և եթե չլինի այն անհատների միավորումը, ովքեր միշտ ներկա են այս փառատոնին ու փառատոնի կողքին են կանգնած՝ այս փառատոնը տեղի չի ունենա: Հուսով եմ, ամեն տարի նրանց թիվը կավելանա»,-նշեց Հասնիկ Պողոսյանը:Արմենուհի Մխոյան