Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Անիի ավերակների և Արարատ լեռան վերադարձը կարող է համարվել Թուրքիայի ներողության խորհրդանշական քայլ. Թեսա Հոֆման

Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Գերմանիայի կողմից հստակ դիրքորոշման փոխարեն խուսափոխական վերաբերմունքը պայմանավորված է ոչ այնքան Թուրքիայի ազդեցությամբ, այլ այն հանգամանքով, որ գերմանացի քաղաքական գործիչները վախենում են ընտրությունների ժամանակ զրկվել երկրի թուրք ազգաբնակչության ձայներից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում նշեց հայտնի գերմանացի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանը, ում խորին համոզմամբ դաշնային կառավարության նման դիրքորոշումը ոչ միայն վնասում է Գերմանիայի հայերի զգացմունքները, այլև վիրավորում է այն էթնիկ թուրքերին, ովքեր ճանաչել են կատարվածը որպես Ցեղասպանություն:

-Ինչպե՞ս կգնահատեք Գերմանիայի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:

-Գերմանիայի կառավարությունը խուսափողական դիրքորոշում է որդեգրել: Դաշնային կառավարությունն իր պաշտոնական հայտարարություններում պարբերաբար հրաժարվել է որևէ իրավական բնորոշում տալ, թե արդյոք 1915 թվականի «վտարումն ու կոտորածները» ցեղասպանություն են, թե ոչ: Դաշնային կառավարությունը հայտարարել է, որ դա երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի խնդիրն է՝ սկսելու երկխոսություն՝ հաստատելու պատմական ճշմարտությունը «վտարման և կոտորածների» վերաբերյալ: Այս կերպ Գերմանիան ոչ միայն իր վրայից օտարել է պատասխանատվությունը` իր հստակ դիր քորոշումն ունենալու ցեղասպանության հարցում, որը համապատասխանում է ցեղասպանության մասին ՄԱԿ-ի սահմանմանը, այլև խուսափում է իր հստակ սեփական դիրքորոշումից: Բացի այդ, պաշտոնական Գերմանիայի «վտարման» մասին բնորոշումը ամբողջությամբ չի համապատասխանում «արտաքսման» և «բնակչության բռնի տեղահանման» այն իրավական հիմքերի հետ, որոնք ամրագրված են Միջազգային քրեական դատարանի՝ 1998 թվականին ընդունված Հռոմի Կանոնադրության մեջ՝ որպես «հանցագործություն մարդկության դեմ», իսկ Կանոնադրության մեջ ասվում է, որ արտաքսումն ու բռնի տեղահանումները հանցագործություն են մարդկության դեմ, մինչդեռ վտարումը՝ ոչ: Օսմանյան կայսրության հայազգի բնակիչները ոչ միայն ուղղակի արմատախիլ են արվել և տարվել դեպի մոտակա սահմանները, այլև զինված պահակախմբի ուղեկցությամբ տարվել են երկրի խորքերը, նրանք մատնվել են զանգվածային սովամահության: Բռնի տեղահանության իրականացման պայմանները ցույց են տալիս, որ աքսորյալների փրկությունը նախատեսված չի եղել:

Երկրորդը, Դաշնային կառավարությունը ձևացնում է, թե դեռևս կա ակադեմիական հաստատման անհրաժեշտություն, թե արդյոք արտաքսումն ու կոտորածները ցեղասպանություն են եղել: Այդ կերպ, նա հերքում է առնվազն երեք տասնամյակների ցեղասպանագիտական և պատմագիտական ոլորտում ակադեմիական նվաճումները: Այդ ուսումնասիրությունների մեջ ներգրավվել են ինչպես հայ և թուրք, այնպես էլ այլ էթնիկ պատկանելության գիտնականներ:

Երրորդը, նման կերպ գերմանական կառավարությունը մտադրված և շարունակական կերպով մերժում է Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի (TARC) նվաճումները, որոնք արձանագրվել են Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի կողմից (ICTJ): Իսկ վերջինս իր զեկույցում նշել է, որ 1915-ի «դեպքերը» համապատասխանում են Ցեղասպանության կանխարգելման և դատապարտման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ձևակերպմանը:

-Գերմանիայի կառավարությունը մինչ օրս հրաժարվում է 1915 թվականի դեպքերն անվանել «ցեղասպանություն»: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը, որ նման դիրքորոշում ունի մի երկիր, որն իր պատմության ընթացքում ևս ունեցել է ցեղասպանություն, սակայն քաջություն է ունեցել առերեսվելու իրականությանը և ներողություն խնդրելու Հոլոքոստի համար:

-Ինչպես նշեցի, Դաշնային կառավարությունը, ինչպես նաև գերմանական օրենսդիր մարմինը երբևէ չի կիրառել «ցեղասպանություն» եզրույթը «վտարման և կոտորածների» համար: Գերմանիան պատասխանատու է ոչ միայն Հոլոքոստի, այլև այն ցեղասպանության համար, որը տեղի է ունեցել Նամիբիայում 1904-1908 թթ. ընթացքում: Հերերո և Նամա ցեղախմբերի դեմ իրականացված ցեղասպանությունը շատ զուգահեռներ ունի Հայոց ցեղասպանության հետ: Պարտվելով գերմանական գաղութային ուժերի կողմից՝ Հերերո ցեղախմբի ներկայացուցիչները տարվել են Օմահեկե անապատ, որտեղ տասնյակ հազարավորները զոհվել են սովից և ծարավից: Հերերոյի տղամարդիկ մահանում էին գերմանական համակենտրոնացման ճամբարներում ստրկական աշխատանքից և բռի վերաբերմունքից: Մինչ օրս գերմանական կառավարության միայն մեկ անդամ՝ Հայդե Վիսցողեկ-Զոյլն է 2004 թվականին՝ այդ դեպքերի հարյուրերորդ տարելիցին ներողություն խնդրել ցեղասպանության համար: Ո՛չ գերմանական կառավարությունը, ո՛չ էլ գերմանացի օրենսդիրները երբևէ չեն ընդունել Հերերոյի կողմից հնչեցված պահանջները տարածքի և անասունների համար, որոնք բռնագրավվել էին գերմանացի գաղութարարների կողմից 20-րդ դարասկզբին և ե րբեք այլևս չեն վերադարձվել: Գերմանիայի պատմության պետական թանգարանը «դեպքերն» անվանում է ոչ թե որպես ցեղասպանություն, այլ զինված ապստամբություն ընդդեմ գերմանական գաղութարար իշխանությունների և որպես պատերազմ:

Ճիշտ նույն ձևով Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ճանաչել Օսմանյան կոտորածների և մահվան երթերի ցեղասպանական մտադրությունը՝ հենվելով «Վանի ապստամբության վրա»: 1915-ին Գերմանիան ոչ միայն իր թուրքական դաշնակցի կողքին գտնվող աջակից էր, որը քաջատեղյակ էր ողջ երկրում տեղի ունեցող կոտորածներից, այլև այն իր օգուտը քաղեց Բաղդատի երկաթգծի վրա հայ տղամարդկանց, կանանց և երեխաների անվճար ստրկական աշխատանքներից:

Դժվար է սահմանել, թե որն է Գերմանիայի նման խուսափողական դիրքորոշման պատճառը: Ես չեմ կարող հավատալ, որ այս ամենը Թուրքիայի ազդեցության հետևանքով է, քանի որ Գերմանիան հզոր, ժողովրդավար երկիր է, որն ամբողջական տնտեսական կախում Թուրքիայից չունի: Նախորդ տարիների ընթացքում գերմանացի խորհրդարանականների ելութներից ենթադրում եմ, որ նրանք վախենում են կորցնել թուրք ընտրազանգվածի ձայները: Սակայն գերմանացի պատգամավորները պետք է տեղյակ լինեն, որ իրենց խուսափողականությունը և անկողմնորոշվածությունը ոչ միայն մշտական ցավ են պատճառում Գերմանիայի հայ համայնքին, այլև վիրավորում են թուրքական էթնիկ պատկանելություն ունեցող այն անձանց, ովքեր ճանաչում են պատմական ճշմարտությունը:

-Փոխհատուցման խնդիրը կարևոր դեր ունի միջազգային իրավունքի ոլորտում: Ի՞նչ քայլերով Թուրքիան պետք է ստանձնի Հայոց ցեղասպանության հարցում իր պատասխանատվությունը:

-Թեև ես իրավաբան չեմ և չունեմ իրավասություն պատասխանելու այս հարցին, սակայն թույլ տվեք տվեք սկսել այն երեք հիմնական պահանջներից, որոնք ի հայտ են եկել մարդու իրավունքների բնագավառում իմ ունեցած փորձառության ժամանակ: Առաջինը, 2011 թվականից ի վեր ԱՄՆ ներկայացուցիչների պալատը պարբերաբար կոչ է արել Թուրքիային վերադարձնել բռնագրավված և դեռևս թուրքական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող եկեղեցական գույքը հայ առաքելական, հույն ուղղափառ և ասորական եկեղեցիներին: Երկրորդը, պետք է անմիջապես վերջ դրվի հայկական եկեղեցական և աշխարհիկ ճարտարապետական ժառանգության ոչնչացմանը կամ դրանք բախտի քմահաճույքին թողնելուն: Հայկական ճարտարապետական ժառանգության վերականգնումը պետք է իրականացվի միջազգային չափորոշիչներին համապատասխան և չդառնա այդ հուշարձաններից հայկական ինքնությունը վերացնելու փորձ: Երրորդը, ամոթալի է, որ չնայած երկար տարիներ շարունակ միջազգային և ներպետական շրջանակների կողմից հնչեցված քննադատությունների՝ Թուրքիայի պատմության դասագրքերը դեռևս պարունակում են պատմության խեղաթյուրման բազմաթիվ դեպքեր, ներառյալ Հայոց ցեղասպանության ժխտումն ու նվաստացումը: Բայց վատագույնն այն է, որ հայերը ներկայացվում են որպես թուրքական պետական անվտանգության մեծագույն սպառնալիք: Այս ատելություն սերմանող կրթությունը հայկական փոքրաթիվ՝ 50 հազարի հասնող համայնքին և շուրջ 15 հազար ապօրինի աշխատանքային ներգաղթյալներին լուրջ վտանգի տակ է առնում:

Պատմական հայրենիքի կորուստը, որն անվանվում է «հայրենազրկում», Հայաստանում և հայկական սփյուռքում համարվում է իրենց նախնիների նկատմամբ կիրառված ցեղասպանության արդյունք: Հայրենիք ունենալու անհատական իրավունքը միջազգայնորեն ընդունված և անբեկանելի տարրական իրավունք է: Հայերը պետք է իրավունք ունենան օգտվելու այս իրավունքից ազատ և անվտանգ կերպով: Բացի այդ, Անիի ավերակների և Արարատ լեռան վերադարձը կարող է համարվել Թուրքիայի ներողության խորհրդանշական քայլ և հաշտեցման կամք: Հայկական տեղանունների վերականգնումը քաջալերելը ևս պետք է տեղի ունենա պատմական հայկական բնակավայրերում: Զանգվածային կոտորածների վայրերում պետք է սկսել կանգնեցնել հուշարձաններ, ինչպես նաև կրթական կենտրոններ: Ցեղասպանության ոճրագործների, ինչպիսիք են Թալեաթը, Էնվերը և այլոք, անձի պաշտամունքը պետք է դադարեցվի և փոխարենը հիշատակվեն նրանք, ովքեր փրկել են կամ փորձել են փրկել հայերի կյանքը:

Իր ժամանակակից պատմության ընթացքում Թուրքիան ցեղասպանությունն ու մասնավորապես տեղահանությունն օգտագործել է որպես իր ժողովրդագրական քաղաքականության գործիք, իսկ դրա իրականացման մեջ ներառվել է մուսուլմանների, հատկապես սունիների լայն զանգված: Նմանօրինակ դեպքեր են տեղի ունեցել 1895-1896, 1909, 1912-1922, 1955 թվականներին: Թուրքիայում քաղաքական որոշումներ ընդունողները և հասարակական առաջնորդները պետք է գիտակցեն, որ ցանկացած հասարակություն և պետություն, որը հիմնված է նման մեթոդների վրա, թուլացնում է քաղաքակրթությունը, մարդասիրությունն ու նաև կայունությունը:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ո՞րն է Ձեր կոչը միջազգային հանրությանն ու Թուրքիային:

-Անմարդկային դեպքերի ճանաչումից հրաժարվելը կարող է հանգեցնել դրանց կրկնությանը: Այս կոնտեքստում պետք է հիշատակել Հիտլերի ցինիկ խոսքերը. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: Հիտլերի այս հռետորական հարցը հնչեց 1915-ից ընդամենը 24 տարի անց, երբ նա պատրաստվում էր հարձակվել Լեհաստանի վրա և ցանկանում է համոզել գերմանացի ռազմական առաջնորդներին չվախենալ միջազգային արդարադատությունից կամ վրեժից: Հարյուր տարի անց մեկ առերեսվում ենք հետևյալ իրադրությանը. մարդու իրավունքների բնագավառում հայերի համառ պահանջների շնորհիվ 1915-ի Հայոց ցեղասպանությունը մոռացված չէ, հակառակը, միջազգայնորեն լավ հիշվում է: Միևնույն ժամանակ մենք բախվում ենք այնպիսի քաղաքական գործիչների հետ, ում համառ խուսափողականությունը խարխլում է ցեղասպանության հիշողության դրական ազդեցությունը: Կարո՞ղ է երեք միլիոն մարդ սպանվել, իսկ կազմակերպիչները դրանից հետո հանգիստ ապրեն. օսմանյան կայսրությունում բնակվող շուրջ 3 միլիոն քրիստոնյաների դեպքում, ովքեր սպանվեցին 1912-1922 թթ. ընթացքում, դրանց կազմակերպիչներն իրենց կյանքն ավարտեցին առանց արդար հատուցման: Բայց նրանց հանցագործությունները կարող է և պետք է համապատասխան կերպով գնահատականի արժանանան ժամանակակից քաղաքական գործիչների և պետական անձանց կողմից: Ցեղասպանության կոնտեքստում խուսափողականությունը փոխակերպվում է հետագա հանցագործությունների քաջալերման:

-Որպես գիտնական` ինչպե՞ս եք պատրստվում նպաստել գալիք սերունդների շրջանում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը:

-Հայոց ցեղասպանությունը շատ լավ ուսումնասիրված դեպք է: Միաժամանակ այն ունի շատ որոշակի գենդերային առանձնահատկություններ: Հայոց ցեղասպանության ընթացքում կանանց ասպեկտները շատ ավելի քիչ են ուսումնասիրվել: Ժամանակն է եկել լրացնել այս բացթողումը, և անել դա համեմատական ճանապարհով: Որպես սկզիբ` մենք վերջերս Բեռլինում կազմակերպել էինք միջազգային սեմինար «Գենդեր, բռնություն, ցեղասպանություն» խորագրով, որտեղ խոսվում էր հայերի և բոսնիացիների, ԻԼԻՊ-ի ռեժիմի պայմաններում եզդիների հետ կատարվածի, ինչպես նաև Երկրորդ աշխարհամարտի վերջ ում գերմանացի կանանց ճակատագրի մասին: Որպես գերմանացի գիտնական` ես ինձ պարտավորված եմ զգում իմ ներդրումն ունենալ Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ գերմանացիների դերի և դիրքորոշման ուսումնասիրություններում:

-Առաջիկայում նախատեսո՞ւմ եք այցելել Հայաստան:

-Ես ստիպված էի մերժել ապրիլի 24-ին հարյուրամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու հրավերը Բեռլինում ունեցած զբաղվածության պատճառով: Սակայն ես մասնակցելու եմ Երևանում հուլիսի կեսերին կայանալիք Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հավաքին:

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead