Գետափ-Մարտունի ճանապարհին մեքենան բախվել է ձիու. 26-ամյա ուղևորը տեղում մահացել է
Society«ՎԱԶ-21121-110» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 16-ին՝ ժամը 03.20-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 8.2 կմ-ին բախվել է ձիու և կողաշրջվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով «ՎԱԶ-21121-110»-ի ուղևորը` 1989թ. ծնված Կարեն Սմբատյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: