Yerevan, 11.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը պարզաբանել է Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը

Society

Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հանդես է եկել Հ3 հեռուստաընկերության եթերում Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին Արթուր Բաղդասարյանի կողմից հնչեցված գնահատականների վերաբերյալ հայտարարությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հ3 հեռուստաընկերության «Շաբաթ երեկո» հեռուստահաղորդման ընթացքում Արթուր Բաղդասարյանի կողմից բարձրաձայնվել են գնահատականներ Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների վերաբերյալ, որոնց անդրադառնալով՝ կփորձենք լրացնել տեղեկատվության հնարավոր բացը և հանրության համար ցրել դրա խեղաթյուրված արտացոլումը:

Մասնավորապես, հեռուստահաղորդման ընթացքում Արթուր Բաղդասարյանի կողմից նշվել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են խորը փակուղու մեջ: Այնինչ ակնհայտ է, որ վերջին ամիսներին խիստ ակտիվացել են Հայաստան-ԵՄ տարբեր մակարդակներով, տարբեր կառույցների և ոլորտների ընդգրկմամբ քննարկումները, որոնց արդյունքում նախատեսվում է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը կարգավորող նոր իրավական շրջանակ կձևավորվի՝ ներառելով ինչպես քաղաքական երկխոսության, արդարադատության, միջազգային անվտանգության, այնպես էլ ոլորտային և առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող բաժիններ: Այն կուրվագծվի Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ, որից հետո մեր հարաբերությունները կմտնեն համագործակցության նոր, առավել ընդգրկուն փուլ:

Երկկողմանի ակտիվ և համակարգված աշխատանքների մասին են վկայում Եվրոպական Միության և Եվրոպական Հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականները, մասնավորապես, 2015թ. մարտի 25-ին Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ Բարձր ներկայացուցչի և Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված 2014թ. Եվրոպական հարևանության քաղաքականության վերաբերյալ Համատեղ հաղորդագրությունում և դրան կից ԵՀՔ երկրների առաջընթացի ու հարևանության երկու տարածաշրջանների վերաբերյալ ընդհանուր զեկույցներում:< /p>

Հեռուստահաղորդման ընթացքում Արթուր Բաղդասարյանի կողմից հայտարարվել է նաև, որ այժմ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է այն կառույցը, որը պատասխանատու է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ինչպես նախկինում, այժմ էլ պատասխանատու է երկրի արտաքին քաղաքականության համար: Միաժամանակ, ելնելով թե՛ ԵՄ, թե՛ ԵԱՏՄ հետ ավելի սերտ համագործակցության, ինչպես նաև այլ միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների արդյունավետ համակարգման անհրաժեշտությունից, ՀՀ Նախագահի 2015թ. փետրվարի 10-ի թիվ ՆՀ-206–Ն հրամանագրով ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը վերապահվել է այս ոլորտում համակարգման գործառույթ: Վերջինս, ըստ սահմանված օրակարգի, իրականացնում է նախանշված աշխատանքները, այդ թվում ՀՀ և ԵՄ միջև տնտեսական համագործակցության շրջանակներում Հայաստանի իրավասու մարմինների աշխատանքների համակարգումը: Նախարարության գործունեության ակներև արդյունք է ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրում քաղաքական երկխոսությունից բ ացի նաև առևտրատնտեսական բաղադրիչի ներառումը:

Ամփոփելով, հայտնում ենք, որ Նախարարության գործունեության արդյունքում ամրապնդվում և առավել արդյունավետ ու համակարգված են դառնում արդեն իսկ հաստատված կապերը, ինչպես նաև նախանշվում են միջազգային տնտեսական ինտեգրման նոր համագործակցության հնարավորություններ»:

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia