Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 18 դեպք
SocietyՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 9 պատահարի հետևանքով զոհվել է 1 մարդ, 15-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, ապրիլի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը: Բացահայտվել է գողության 18, խարդախության 5, յուրացման 3 և խուլիգանության 1 դեպք: