«Իմ ողջ կյանքում ես միշտ մեկին եմ սիրելու». Աննա Խանչալյան
LifestyleLife.panoram.am-ն այսօր զրուցեց «Հայաստանի ձայնը 2» նախագծի հաղթող, երգչուհի, ջութակահարուհի Աննա Խանչալյանի հետ, ով զրույցի ընթացքում պատմեց ոչ միայն իր գործնական, այլ նաեւ իր անձնական կյանքի ու որպես մարդ իր տեսակի մասին:
Վրաստանաբնակ երգչուհին պատմեց, որ նախագծի ավարտից հետո, շատ սիրելով Երեւանը, որոշել է ուսումը շարունակել այստեղ եւ ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիա ջութակի բաժին. «Ընդունվելով Կոնսերվատորի՝ այսօր ես ձեռք եմ բերում իսկապես մեծ գիտելիքներ, թեպետ, կարծում եմ, գիտելիքներ ձեռք են բերում, երբ իսկապես ուզում ես դրանք քո սեփականությունը դարձնել. ես ուզում եմ հնարավորինս շատ բան սովորել եւ, կարծում եմ, Կոնսերվատորիայում ուսանելով ես դա անում եմ»,- նշեց Աննան:
Մեզ հետ զրույցում Աննան պատմեց նախագծի ավարտից հետո իր լռության պատճառը. «Ասում են երգիչը պետք է չկորի, բայց ինձ մոտ չստացվեց: Մրցույթի ընթացքում Երեւանում լինելով՝ Վրաստանում կիսատ էի թողել կրթությունս, ու քանի որ, արդեն որոշել էի, որ պետք է Երեւանում կրթությունս շարունակեմ, ստիպված էի որոշ ժամանակով վերադառնալ Վրաստան՝ պարապելու, որպեսզի քննությունները կարողանայի հանձնել, այդ ընթացքում համերգային շատ առաջարկներից հրաժարվեցի: Արդյունքում ստացվեց, որ նախագծից հետո ես լռեցի՝ փոխարենը պետք է ակտիվ գործունեություն ծավալեի»: Խոսելով «Հայաստանի ձայնը 2» նախագծից հետո մասնակիցներին ժյուրիների եւ կազմակերպիչների կողմից խոստումներ եւ դրանց իրականացման մասին՝ երգչուհին նշեց, որ տեսակով խիստ ամաչկոտ է ու շատ ժամանակ, իր բնավորությունից ելնելով, չի կարողանում օգնություն խնդրել.
«Ես շատ ամաչկոտ եմ, միշտ մտածում եմ, որ նեղություն կտամ, եթե մարդկանց դիմեմ որեւէ հարցում ինձ օգնելու համար: Ուրախ եմ, որ հաղթեցի այս մրցույթում, բայց եթե անկեղծ լինեմ, իմ սպասելիքները այնքան էլ չարդարացան, ամենաշատը կցանկանայի, որ լավ պրոդյուսեր ունենայի, ում հետ աշխատելով իմ հանդիսատեսին լավ գործեր կներկայացնեի,- ասաց Աննան ու հավելեց,- ինձ համար նյութական նվերները իսկապես կարեւոր չեն, ինձ համար գլխավորը հանդիսատեսի սերն է, ինչը նախագծի ընթացքում իմ սպասվածից էլ ավելին ստացա, հենց դա եղավ այն մեծ ձգտումը, որպեսզի աշխատեմ հայ հանդիսաեսի համար»: Հայկական շոու բիզնեսի միայն մի փոքրիկ մասնիկը իրեն համարելով՝ Աննա Խանչալյանը պատմեց, որ հիմա բավականին ակտիվ աշխատանքային փուլում է գտնվում.
«Վիգեն Ահարոնյանի հետ համատեղ զուգերգը՝ «Մեր սիրո ուղին», շուտով տեսահոլովակ կունենա, բացի այդ արդեն երկու նոր երգեր եմ պատրաստվում ձայնագրել, եւ հավանաբար արդեն ամռանը նպատակ ունեմ հանդիսատեսին ներկայացնել մի քանի տեսահոլովակներ, որոնց մասին դեռ հստակ չեմ խոսի՝ անակնկալ թողնելով դրանք»,- նշեց երգչուհին:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: