Ինչո՞ւ է խառնվել Աշոտ Ղազարյանի ներաշխարհը
LifestyleHraparak.am-ը գրում է.
Մի քանի օր առաջ Աշոտ Ղազարյանի հետ մի հետաքրքիր հարցազույց էի կարդում: Հազար ներողություն, որ չեմ հիշում աղբյուրը, հետո փնտրեցի՝ չգտա, որ նշեմ: Ինձ ցավ պատճառեց հումորիստի նուրբ զգացողությունը, որը զետեղեցի լավագույն մտքերի իմ բաժնում: Ահա թե ինչ էր պատմում Աշոտ Ղազարյանը.
«Թոռնիկներս Սոչիում են ապրում։ Միայն մեծ թոռս գիտի հայերեն գրել ու կարդալ։ Մի անգամ փոքր թոռս զանգահարեց ու ասաց, որ ինքը դպրոցում հինգ է ստացել։ Բնականաբար շատ ուրախացած հարցրեցի, թե որ առաջադրանքի համար է ստացել։ Հավատացեք, երբ լսեցի պատասխանը, ամբողջ ներաշխարհս խառնվեց իրար։ Ասաց, որ ինքը բանաստեղծություն է կարդացել՝ «Моя родина Россия»։ Անտանելի էր գիտակցել, որ թոռիս հայրենիքը Ռուսաստանն է։ Եթե հայրենիքն անգամ Հայաստանը չէ, ապա էլ ինչպես կարող եմ սպասել, որ ազգային երգը հայկականը կլինի»:
Կուզեի, որ նման կերպ խառնվեր գոնե մեր մտավորականների ներաշխարհը, որ անտարբեր են ընդունում, թե ո՞րն է իրենց երեխաների, թոռների հայրենիքը: Ախր ազգի շարժիչ ուժը մտավորականությունն է…
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ