Գարեգին Նժդեհի փողոցում տուն է այրվել
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 17-ին՝ ժամը 12.35-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի մոտակաքում գտնվող տներից մեկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.54-ին, մարվել՝ 12.56-ին: Ô այրվել է ոչ բնակելի տան տանիքից 35 քմ հատված և ներսում` հնամաշ կենցաղային իրեր: