Երևան-Արմավիր ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 մարդ է տուժել
SocietyԵրևան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին ապրիլի 16-ին՝ ժամը 18.40-ի սահմաններում, իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով վարորդները և «Միցուբիշի Պաջերո»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: