ԱՄՆ Կոնգրեսն առաջարկել է լրացուցիչ միջոցներ հատկացնել ՆԱՏՕ-ի ամրապնդման համար
SocietyԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովը ներկայացրել է 2016 ֆինանսական տարվա` ՆԱՏՕ-ին լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Օրինագծով հատկացվում է 150 մլն դոլար», - ասված է փաստաթղթին կից բացատրական նյութերում:
Նրանցում նշվում է, որ այդ միջոցները հատկացվելու են ենթակառուցվածքի վրա, որն «անհրաժեշտ է պատերազմի, անգամ ճգնաժամի ժամանակ», ինչպես նաև նախատեսված է զորքերի նախապատրաստման և խաղաղապահ գործողությունների համար:
Փաստաթղթի հեղինակները պարզաբանել են, որ, մասնավորապես, խոսքը վերաբերում է «Ռուսաստանի կողմից կոչերին», ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի կողմից եկող սպառնալիքներին:
Փետրվարի սկզբին, Սպիտակ տունը հրապարակել է 2016 թ. պետական բյուջեի նախագիծը: Նրանում ասվում է, որ ի պատասխան Ռուսաստանի «ագրեսիվ գործողություններին», բյուջեում ներառված են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և Եվրոպայում գործընկեր երկրներին քաղաքական, տնտեսական և ռազմական աջակցության առաջարկները»:
Այդ նպատակով, նախատեսվում է հատկացնել լրացուցիչ 168 միլիոն դոլար: