Սեքսի հարցում ես նույնքան գուրման եմ, որքան սննդի. 84-ամյա էպատաժային մոդելի խոստովանությունը
LifestyleԿարո՞ղ եք պատկերացնել տատիկ մոդելի, որը շուտով կդառնա 85 տարեկան, իսկ նա դեռ առաջվա պես քայլում է պոդիումում, նկարահանվում ամենահայտնի սնդուսափայլ ամսագրերի համար, նրա համար պայքարում են ամենատարբեր գովազդային ընկերությունները...
Ձեր առաջ է Կարմեն դել'Օրեֆայսը, կին, ում առաջ խոնարհվում են միլիոնավոր մարդիկ:
Իր կարիերան էպատաժային դիվան սկսել է դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ 15 տարեկան էր: Այդ օրից նա չի բաժանվում իր սիրելի գործից:
Զարմանալի չէ, որ նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար մոդելային կարիերա ունեցող կին Նրա կյանքը միշտ չի եղել ուրախ: Նա մեծացել է աղքատության մեջ: Ծագող աստղը սկսեց պահել իր ընտանիքի անդամներին:
Հոբելյանի նախօրեին Կարմենը ամերիկյան New You ամսագրին տված հարցազրույցում անկեղծացել է, որ սիրում է սեքսով զբաղվել նաև հիմա: «Ես մինչ օրս ապրում եմ լիարժեք սեքսուլ կյանքով: Ինչո՞ւ ես դա պետք է թողնեմ: Ես գիտեմ՝ ինչպես գոհացնել: Ռոմանտի՞կ սեր: Դա ինձ քիչ կլիներ: Սեքսի հարցում ես նույնքան գուրման եմ, որքան սննդի հարցում»,- հայտարարում է նա:
Նրա գեղեցկության գաղտնիքը պարզ է՝ մոդելը սիրում է քնել շատ ու լողալ: Նա չի թաքցնում, որ դիմում է պլաստիկ վիրաբույժների օգնությանը:
Անձամբ Սալվադոր Դալին նրան անվանել է իր մուսան: Մոդելը երեք անգամ ամուսնացած է եղել: Նա երազում է ապրել 100 տարի ու մահանալ «բարձրակրունկները հագին»: