Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը կատարելը շատ ռիսկային է. Ռոբ Ավալյան (տեսանյութ)
LifestyleՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստներն իրենց պարտքն են համարում մի գործն անել, որով կոգեկոչեն անմեղ զոհերի հիշատակը: Երգիչ Ռոբ Ավալյանը, ով հանդիսատեսին հայտնի է «Առանց քեզ» երգով, ապրիլի 22-ին «Առագաստ» սրճարանում կներկայացնի նոր տեսահոլովակ:
Orer.am-ի հետ զրույցում Ռոբը նշեց. «Այս անգամ պատիվ ունեմ երգիս հետ մեկտեղ ներկայացնել Կոմիտաս վարդապետի «Կռունկ» ստեղծագործությունը, որը խոստովանում եմ՝ շատ ռիսկային է կատարել: «Կանչը կռունկի» տեսահոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն ևս մեկ անգամ խթան է հանդիսանում Ցեղասպանության ճանաչմանը` բարձրաձայնելով այդ խնդիրը երգի միջոցով: Երգի մեջ կան ինչպես վիշտ արտահայտող, այնպես էլ` հայ ժողովրդի ուժն ու միասնական ոգին գովերգող մտքեր: Փորձել ենք ժամանակակից գործիքավորման հետ մեկտեղ օգտագործել մեր ազգային էլեմենտները (դուդուկ և այլն)՝ կրկին անդրադառնալով մեծն Կոմիտասին: Երաժշտության հեղինակն է Լիանա Թորոսյանը (ով նաև իմ առաջին երգի հեղինակն է): Խոսքերի հեղինակն է Մարիաննա Ղազանչյանը, ում հետ աշխատել ենք տեսահոլովակի նկարահանումների վրա, իսկ գործիքավորման հեղինակն է Fortuna Music Records-ը (USA, San Francisco)»:
Երգչի մասին առավել բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար կարող եք միանալ նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/robavalyanofficial?fref=nf
Զրույցը՝ Լևոն Փանոսյանի