Ղազախստանում տեղի ունեցած ավտովթարը 16 մարդու կյանք Է խլել
SocietyԱռնվազն 16 մարդ Է զոհվել Ղազախստանի հարավի Ժամբիլի մարզում «Գազել» եւ Mercedes-Benz Sprinter միկրոավտոբուսների բախման հետեւանքով, տեղեկացնում Է BBC-ն:
Տուժածներին տեղափոխել են հարեւան Կարագանդայի մարզի հիվանդանոցներ, նրանցից երկուսը ծանր վիճակում են:
Երկու մարդ մահացել Է արդեն Պրիօզյորսկի բուժպաստատություն տեղափոխվելուց հետո:
Ինչպես հայտնել Է տեղի ոստիկանությունը, զոհվածներից 12-ը Ղրղզստանի քաղաքացիներ են: