Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայկական ունեցվածքի վերադարձի հարցը հենց այսօր էլ կարող է դրվել թուրքական դատարաններում. ամերիկահայ իրավաբան Կարո Ղազարյան

Interview

Հայկական ունեցվածքի վերադարձի հարցը հենց այսօր էլ կարող է դրվել թուրքական դատարաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ իրավաբանների միության գործադիր մարմնի ավագ անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ԱՄՆ Արևմտյան ափի հանձնաժողովի համանախագահ Կարո Ղազարյանը:

-Պարո´ն Ղազարյան, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը նշանավորվեց նաև նրանով, որ տարբեր մակարդակներում ավելի շատ է խոսվում պահանջատիրության մասին: Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում ապահովագրականվճարումների հետ կապված ի՞նչ դատական գործընթացներ կան ներկայումս ԱՄՆ-ում: Դուք ներառվա՞ծ եք դրանցիցորևէ մեկում:

-Ես մասնագիտացած եմ քրեական իրավաբանության ոլորտում, սակայն իմ ազգային գործունեության շրջանակներում հետևում և մասնակցում եմ Հայկական հարցին առնչվող գործընթացներին: Ապահովագրական ընկերությունների դեմ հարուցված գործերի տեսանկյունից վերջինը «Մովսիսյան» կոչվող գործն էր, որը, ցավոք սրտի, ԱՄՆ դատարանը քաղաքական հարց համարեց, քանի որ գործում կային Հայոց ցեղասպանություն բառերը, և  այն դուրս մղվեց  դատական գործընթացից:Մյուս կողմից, պահանջատիրությունը վերջապես իր ճիշտ տեղն է գտնում մեր բառապաշարում, և արդեն ժամանակն է առաջ գնալ` անցնելով գործնական քայլերի: Այս առումով ես կարծում եմ, որ սփյուռքն ու Հայաստանը միմյանցից առանձնացնելը սխալ է: Գոյություն ունի Հայկական հարց, հայկական ունեցվածքի կորստի վերապահանջի հարց, և մենք պետք է միասնական լինենք այն լուծելու համար: Եթե անգամ հայկական պետականությունը որոշ հարցերում վերապահումներ ունի, ապա Սփյուռքի 7 մլն հայերը պետք է հետամուտ լինեն դրան: Օրինակ, ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ հայկական ունեցվածքի վերադարձի հարցը հենց այսօր էլ դրվի թուրքական դատարաններում: Որովհետև ամենալավ արդյունքը մեզ համար կլինի հայցի բավարարումը, իսկ դրանից լավ արդյունքը` մերժման հետևանքով եվրոպական դատարան հասնելը: Այս դեպքում արդեն ցեղասպանության հարցը չի կարող դիտվել քաղաքական հարց և արգելվել, ինչպես եղավ Միացյալ Նահանգների պարագայում:

-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի մեր պահանջատիրությունը:

-Երբ ասում ենք` «Հիշե´նք և պահանջե´նք», պետք է իմանանք, թե ինչ ենք պահանջումˋ կորսված գույքի վերադարձ, փոխհատուցում, թե արդարություն: Արդարություն պահանջելու համար պետք է ամրապնդել արդարությունը մեր հայրենիքում: Միայն այդպես, ինչպես նաև խթանելով հայապահպանման գործընթացը սփյուռքում, մենք կարող ենք կերտել ապագա, որում կլինի մեր պահանջատիրությունը:

Պահանջատիրության ֆինանսական կողմը միաժամանակ և´ դյուրին է, և´ բարդ: Հայաստանի արխիվներից քաղված եռահատոր մի գրքում վերջերս գտա 1915-1916 թվականներին ցեղասպանության առաջին երկու տարիների վերապրածների վկայությունները, որոնցում նշվում էր, թե առանձին անհատներ որտեղից են սերում և հայերին պատկանող քանի կով, տուն, եկեղեցի և դպրոց կար իրենց գյուղում: Այսօր դժվար չէ գնահատել այդ գույքի արժեքը, և համապատասխան հատուցում պահանջել: Սակայն կան որոշ արժեքներ, որոնք եզակի են և համարժեք գումար բնորոշելն անհնար է: Պարզ է, որ Արարատը մեկն է: Արարատի փ ոխարեն ինչ կարող ենք ստանալ, որ համարժեք լինի: Այս դեպքում պետք է վերականգնվեն տուժող կողմի իրավունքներն ու լիազորությունները նախքան ոճրագործությունը: Այսինքն, վերադարձնել հողը, սարը: Հիմաˋ որքանով իրատեսական է այս ամենը:

Իդեալիստական շատ գաղափարներ, եթե իրատեսական մոտեցում ես ցուցաբերում և աշխատում դրանց վրա, դառնում են իրականություն: Մեր պահանջատիրությունն իրականություն դարձնելը, կյանքի կոչելը մեր ժառանգական պարտավորությունն է: Պետք է պահանջ դնել և երբեք չհրաժարվել:

-Անդրադառնանք ԱՄՆ-ում կայանալիք հիշատակի միջոցառումներին: Արդեն առանձին նահանգներում և քաղաքներում իրականացվում են բազմաթիվ ոգեկոչման և հիշատակի արարողություններ, ի՞նչ լայնածավալ միջոցառումներ է ծրագրում  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ձեր հանձնաժողովը:

-Նախ ուզում եմ նշել, որ քաջալերում եմ բոլոր ձեռնարկները, լինեն դրանք Հայաստանում, թե սփյուռքի հայկական համայնքներում` իմ ծննդավայր Լիբանանից մինչև Լոս Անջելես, ուր բնակվում եմ հիմա: Համայնքների ունեցած հնարավորություններից կախվածˋ այդ միջոցառումները լայնածավալ են կամ ոչ այնքան լայնածավալ բնույթ ունեն, սակայն հիմնական նպատակն է ուսուցանել և իրազեկել օտարազգիներին մեր հարցի մասին:Մեր հանձնախումբը Լոս Անջելոսում ապրիլի 24-ին մեծ քայլարշավ է կազմակերպելու, որին ակնկալում ենք, որ կմասնակցի 100 հազարից ավելի մարդ: Այս տարի որոշել ենք միացնել երկու ակցիաներ, որ ամեն տարի կազմակերպվում էին մեր քաղաքումˋՀոլիվուդի Փոքր Հայաստանի շրջանից ամեն տարի մեկնարկող քայլարշավը և Հայ հեղափոխական դաշնակցության ամենամյա բողոքի ցույցըˋ Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց:Տարբեր ազգերի ներկայացուցիչներ,  հայ և մյուս ազգերի համայնքի առաջնորդներ, ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, Կալիֆորնիայի ազգային խորհրդի ներկայացուցիչներ, քաղաքապետեր, հայկական դպրոցների աշակերտներն ու նրանց ծնողները, 100-րդ տարելիցի հանձնախմբի 19 կազմակերպությունները, ավանդական երեք կուսակցությունները, 62 հայրենակցական միություններ կմասնակցեն 10 կմ երկարությամբ քայլարշավին: Մենք նաև հրավերներ ենք ուղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչած 20-ից ավելի երկրների հյուպատոսներին: Իրավական պատճառներով չեմ կարող նշել այն անվանի և հանրածանոթ մարդկա նց անունները, ովքեր նույնպես ներկա են լինելու: Քայլարշավի ընթացքում մենք կանգ կառնենք և փոքր ելույթ կունենանք CNN-ի շենքի դիմաց:Խորհրդանշական է ապրիլի 25-ին Մոնթեբելոյի հուշարձանի բացումը, որը ցույց կտա, որ ապրիլի 24-ից հետո էլ մենք շարունակում ենք մեր պայքարը:

Իսկ ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում տեղի կունենա Գլենդելի քաղաքապետարանում: Ապրիլի 29-ին նախատեսվում է Էրիկ Պողոսյանի «Նեմեսիս գործողություն» գրքի ընթերցումը: Բացի այդ, ամենամնայուն գործը, որ մենք անում ենքˋ Հայկական պատմական թանգարանի կառուցման աշխատանքներն են: 60 հազար քառակուսի ոտնաչափ մակերեսով տարածք ձեռք բերելու ուղղությամբ արդեն բանակցություններ ենք վարում Գլենդելի քաղաքապետարանի հետ: Թանգարանի մոտ ծրագրում ենք կառուցել հուշարձան, իսկ թանգարանում կցուցադրվի հայ ժողովրդի 5000-ամյա պատմությունը, Հայոց ցեղասպանության դրվագներ և հայ ժողովրդի վերածնունդը:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia