Թուրքիայում ասորիները 100-ժամյա հացադուլ են հայտարարել մինչեւ ապրիլի 24-ը
SocietyԹուրքիայի ասորիները 1915-ի ցեղասպանության ժխտման դեմ 100 ժամյա հացադուլ են սկսել, որը կտեւի մինչեւ ապրիլի 24-ը։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում Թուրքիայի ասորիների միությունների ֆեդերացիայի նախագահ Էրգիլ Թյուրքերը հայտնել է, որ ցեղասպանության ժխտման դեմ նման ակցիա ասորիներն առաջին անգամ են իրականացնում։ «Ցեղասպանությունն այս հողերում է տեղի ունեցել։ Այսօր քիչ թվով ասորիների ներկայությունը ցեղասպանության հետեւանք է»,-ասել է Էրգիլ Թյուրքերը։
Թուրքիայում ասորիների առաջին թերթի՝ «Սաբրո»-ի գլխավոր խմբագիր Թումա Չելիքը նշել է, թե Թուրքիայում տարվա կտրվածքով շարունակվելու են 1915-ի հիշատակի միջոցառումները։