Ստուգում կանցկացվի Հայաստանի ռուսական ռազմակայանում
SocietyՀայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է ուսուցման ձմեռային շրջանի հսկիչ ստուգումը: Մեկ շաբաթվա ընթացքում միավորման հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի ղեկավարությամբ ամփոփիչ պարապմունքներ կանցկացվեն «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում: Այդ մասին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Ռազմակայանի մարտական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության վիճակի, սպառազինության եւ ռազմական տեխինկայի օպերատիվ պատրաստության, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի, կարգուկանոնի եւ զինվորական կարգապահության գնահատման համար նշանակված Է սպաների խումբ Հարավային ռազմական օկրուգի շտաբի վարչությունից:
Դաշտային պայմաններում անցկացվելիք պարապմունքների ընթացքում զորամասի սպաները, սերժանտները եւ զինվորները պետք Է կատարեն անվավոր եւ զրահատանկային ռազմական տեխնիկայի վարման վարժություններ, հրազենով եւ մարտական մեքենաների սպառազինությամբ ստուգիչ նշանաձգություններ: Նաեւ ռազմական օկրուգի հանձնաժողովն ամբողջ անձնակազմից կընդունի հատուկ, տեխնիկական, մարտավարական եւ ֆիզիկական պատրաստության նորմատիվները: