Ուիլ Սմիթի որդին Coachella-2015 փառատոնին հայտնվել է զգեստով
LifestyleՕրեր առաջ Ուիլ Սմիթի որդին՝ Ջեյջենը, զարմացրել է Coachella-2015 փառատոնի հյուրերին, ինչպես նաև գրավել պապարացիների ուշադրությունը իր արտասովոր հագուստով: Երիտասարդը հայտնվել է միջոցառման ժամանակ զգեստով, իսկ հետո իր կերպարին ավելացրել ծաղիկներից պատրաստված պսակ:
Նշենք, որ Սմիթ-կրտսերը առաջին անգամ չէ հանրության առաջ հայտնվում նման հագուստով: Անցած շաբաթ մեծ ուշադրություն էր գրավել նրա այն լուսանկարը, որտեղ Ջեյդենը մինչև ծնկները ձգվող երկար զգեստով էր:
Նշենք, որ այս հանգստյան օրերին ընթանում է Coachella-2015 փառատոնի վերջին փուլը, որի ժամանակ կրկին ելույթ են ունեցել AC/DC-ը, Սիարան, Kiesza-ն, Hozier-ը, FKA Twigs-ը և այլք: