Yerevan, 20.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ոչ մի քաղաքական շահ չի կարող վեր լինել արդարությունից. Նաիրա Զոհրաբյան

Politics

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Հայոց Ցեղասպանության հարցը, նշելով, որ որեւէ քաղաքական, կամ տնտեսական շահ չպիտի վեր լինի պատմական ճշմարտությունից եւ որ պատմական փաստերը գումարով չեն հերքվում, իսկ մարդկային հիշողությունը ջնջել հնարավոր չէ։

Իսկ մինչ իր հիմնական ասելիքը, ԲՀԿ պատգամավորը պատասխանել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին, հայտարարելով, որ հերթական անգամ Ադրբեջանի պատվիրակությունը այս դահլիճում էժանագին թատերականացված շոու կազմակերպեց։ Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, որ հայ զինվորները եւս չեն ուզում ծառայել այն
տարածքներում, որոնք հայերին չեն պատկանում ու ԵԽԽՎ դահլիճում ցուցադրել էր հայ զինվոր Անդրանիկ Գրիգորյանի, իբր սպիտակ դրոշ բարձրացրած կեղծ մի նկար։

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասել է՝
Այսօր նիստի մեկնարկին, ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հերթական անգամ ցինիկաբար ստեց՝ թատերականացված շոու բեմադրելով այս դահլիճում։ Իսկ հիմա իմ հիմնական ասելիքը։
Հարգելի գործընկերներ,

3 օր անց Հայաստանի հոգեւոր կենտրոն սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասումը, ինչպես ժամանակին սրբադասվեցին Բեթղեհեմի մանուկները, ու միաժամանակյա կղողանջեն Հայաստանի ու աշխարհի հայկական բոլոր եկեղեցիների զանգերը։ Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում իրականացված 1.5 միլիոն հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ 100 տարի առաջ օսման ջարդարարները կոտորեցին, տեղահանեցին, ու հայրենազրկեցին 1.5 միլիոն հայի։ Եւ քանի դեռ Թուրքիան համառորեն մերժում է Հայոց ցեղասպանությունը, նա օսմանյան
ոճրագործների հանցակիցն ու համախոհն է։ Եւ պետք չէ համաշխարհային
դեմագոգիայով զբաղվել՝ պատմաբանների անիմաստ հանձնաժողովների ակնկալիքով։ Ոչ մի կարգի հաձնաժողով պետք չէ Հայոց ցեղասպանությունը ապացուցելու համար։
Մտեք ցանկացած տուն Հայաստանում եւ Սփյուռքում ու գրեթե չեք գտնի մեկ
ընտանիք, որ վերապրած չլինի այդ ահավոր արհավիրքը։ Դա ամենախոսուն
հանձնաժողովն է՝ ցեղասպանություն վերապրածների հանձնաժողովը։

Հարգելի գործընկերներ,
Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք հատուկ առաքելություն
ունենք՝ անել հնարավորը՝ նման ոճրագործությունները բացառելու համար։ Եւ
այսօր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մենք կոչ ենք անում բոլոր
պետություններին, միջազային հանրությանը՝ ճանաչել ու դատապարտել աննախադեպ այս ոճրագործությունը։ Ոչ մի քաղաքական շահ չի կարող վեր լինել արդարությունից։ Ոչ մի տնտեսական շահ չի կարող վեր լինել ճշմարտությունից։ Պատմական փաստերը գումարով չեն հերքվում, իսկ մարդկային հիշողությունը ջնջել հնարավոր չէ։ Կամբոջիայի, Ռուանդայի, Դարֆուրի եւ այլ ոճիրները, նաեւ այն, ինչ
այսօր կատարվում է «Իսլամիստական ահաբեկչական պետություն» կազմակերպության կողմից, մեկ բանի վկայությունն է՝ անպատժելիությունն ու մերժողականությունը նոր ցեղասպանությունների պատճառ են դառնում։

Երկու տարի առաջ, հենց այս դահլիճում, ես Ռեջեփ Էրդողանին ու Ահմեդ
Դավութողլուին հանձնեցի Հայոց ցեղասպանության զոհ դարձած անմեղ երեխաների նկարներն ու հորդորեցի նայել անմեղ այդ զոհերի աչքերին։ Թուրք պաշտոնյաների հայացքում ո՛չ կարեկցանք կար, ո՛չ զղջում։ Ավարտեմ ելույթս գերմանացի հայտնի հոգեւորական Մարտին Նեմյուլերի խոսքերով, ով Ֆաշիստական ռեժիմի կողմից ձերբակալվելուց հետո ասել էր՝ «երբ ֆաշիստները եկան կոմունիստների հետեւից՝ ես լռեցի, երբ նրանք եկան հրեաների հետեւից, ես դարձյալ լռեցի ու ոչինչ չասացի։ Երբ նրանք եկան արդեն իմ հետեւից, չկար որեւէ մեկը, ով կարող էր ինձ պաշտպանել»։ Հարգելի գործընկերներ, մենք, դուք, լռելու իրավունք չունենք։

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia