Հերթական անգամ Ադրբեջանի իշխանություններն ակնառու դարձրին իրենց վայրագ կեցվածքը
BlogԱրփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր առավոտյան ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովը ընդունեց հայտարարություն, որում նշվում էր, որ «Հանձնաժողովը ցնցված է ադրբեջանցի մարդու իրավունքների ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովի նկատմամբ կայացված դատավճռի խստությունից»։ Ակնհայտ է, որ մեղադրանքները կեղծ են, և նա քաղաքական հետապնդումների զոհ է։ Հերթական անգամ Ադրբեջանի իշխանությունները ակնառու դարձրին իրենց վայրագ, անհանդուրժող կեցվածքը։ Այդ ակտիվիստի մեղքը այն էր, որ համարձակվել էր գալ ԵԽԽՎ և խոսել իր երկրում տիրող խայտառակ վիճակի մասին։