Սամվել Ալեքսանյանը օդանավակայանում դիմավորեց «իր քավոր» Սամվել Կարապետյանին (Ֆոտո). News.am
SocietyNEWS.am-ը գրում է.
Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով այսօր՝ ապրիլի 21-ին, Ռուսաստանից Հայաստան են եկել «Տաշիր գրուպի» սեփականատերեր Սամվել եւ Կարեն Կարապետյանները։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի VIP
սպասասրահում նրանց դիմավորել է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել
Ալեքսանյանը, որը NEWS.am-ի հարցին, թե ում է եկել դիմավորելու, պատասխանեց. «Քավորիս»։
Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանի զավակների կնքահայրը Սամվել Կարապետյանն է։
Վերջինը մեզ հետ զրույցում ասաց, որ այցի նպատակը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելն է: