Yerevan, 11.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Սարդարապատ» ազգային թանգարանում բացվեց «Ցեղասպանության ականատեսը և վկաները» ցուցահանդեսը

Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության «Սարդարապատ» ազգային թանգարանում տեղի ունեցավ «Ցեղասպանության ականատեսը և վկաները» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված են 1915 թվականին Կիլիկիայում հայ կանանց գործած գորգը և մետաքսյա ծածկոցը, Հայոց ցեղասպանության գերմանացի ականատես Արմին Վեգների լուսանկարները, եվրոպական մամուլում տպագրված փորագրանկարներ, ինչպես նաև Արծրուն Բերբերյանի պատրաստած բրոնզե աշտանակը:

«Ես շատ եմ կարևորում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այս ցուցադրության բացումը: Մենք հիշում ենք Սարդարապատի հաղթանակի զանգերը, որոնք այսօր մեկ այլ խորհուրդ ունեն. Ցեղասպանությունը և 1918 թվականի պատմական հաղթանակը հիշատակելով` նրանք ապրողներին կոչ են անում չհուսահատվելու, և ես համոզված եմ, որ մի օր արդարության ժամը հասնելու է` հատկապես հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, որի արդյունքները մեծ են լինելու»,- լրագրողների հետ զրու յցում նշեց Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության «Սարդարապատ» ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը և հավելեց, որ թուրքական իշխանություններն, այս օրերին տոնելով Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը, չպետք է մոռանան, որ Սարդարապատում 1918 թվականին հայերս հաղթել ենք հենց թուրքական գալիպոլյան զորքի մնացորդներին:

Նա նկատեց, որ վերը նշված ցուցադրության նպատակն է Հայոց ցեղասպանության ականատես Արմին Վեգների լուսանկարների միջոցով ներկայացնել Ցեղասպանության անողոք դեմքը. առանց տունդարձի ճամփաներ, անապատային ճամբարներ և որբեր…

«Թուրքական իշխանությունները ինչ-որ առումով կասկածի տակ են առնում Արմին Վեգների լուսանկարները, սակայն մենք ընտրեցինք հենց այս վավերագրերը, որոնք պետք է հանդիսանան մեր պատասխանը թուրքական ժխտողականությանը»,- պարզաբանեց Արիստակեսյանը:

Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության վկաներն են ցուցադրության մեջ ներկայացված և թանգարանում պահպանվող գորգն ու մետաքսյա ծածկոցը:

«Կիլիկիայում 1915 թվականին գործված գորգի վրա ներկայացված են հայոց այն քաղաքների անվանումները, որտեղից տեղահանվել է հայ ժողովուրդը: Անհայտ գորգագործը, հայկական քաղաքաների անուվանումները թաքցնելու նպատակով, դրանք գործել է հակառակ երեսից. ընթեռնելի են որոշ քաղաքների անվանումներ,- շեշտեց Արիստակեսյանը և հավելեց, որ պատմական Հայաստանը ներկայացնող և իր ինքնությունը ծպտած հեղինակի՝ հայկական գրերով յուրայինին փոխանցած գորգն որոշակի պատգամ է ժառանգներին:

Ցուցադրությանը ներկայացված մետաքսյա ծածկոցը յուրահատուկ պատմություն ունի: Արմատներով մարաշցի, թանգարանի նվիրատուներից Երանուհի Գեթինգ-Հայդոստյանի(Համբուրգ) նվիրված մետաքսյա ծածկոցի կենտրոնում Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնին է: 1930 թվականին Երանուհուն ծածկոցը նվիրել է հալեպցի քրիստոնյա արաբ մի կին: Նա պատմել է, որ, 1915 թվականին ապաստան է տվել հայ ընտանիքներից մեկին, և, ի նշան երախտագիտության, ընտանիքի մայրն իրեն է նվիրել այս ծածկոցը, որը նա սրբությամբ պահպանել է:

«Այս ծածկոցն ապացուցում է, որ հայ ժողովուրդը միշտ իր հոգու մասնիկը թողել է այնտեղ, որտեղ ապրել է, և միշտ պարտավորվածության զգացում է ունեցել բոլոր հարևան ժողովուրդների նկատմամբ: Ցեղասպանության այդ դաժան օրերին հայ մայրը որքան ուժ, հոգու կորով է ունեցել, որ այդ ձևով է իր երախտագիտությունն հայտնել այդ արաբ կնոջը: Երբ արաբ կինը նվիրել է ծածկոցը Հայդոստյանին, ասել է հետևյալը. «Սա պատկանում է քո ժողովրդին, և ես վերադարձնում եմ այն օրինական տիրոջը»»,- նշեց Արիստակեսյանը և հավելեց, որ արաբ քրիստոնյա կինը հասկացել է, որ այն, ի նչ հայ ժողովրդին է պատկանում, պետք է վերադարձնի, ապա Թուրքիան նույնպես պետք է վաղ թե ուշ դա հասկանա: «Թուրքիան, որն այսօր գտնվում է հինավուրց այլ պետությունների տարածքում, վաղ թե ուշ պետք է վերադարձնի մեր հողերը, որովհետև չի լինում ժողովուրդ՝ առանց պետության, և չի լինում պետություն՝ առանց ժողովրդի»,- ընդգծեց Կարեն Արիստակեսյանը:

Ցուցադրության մեջ ներկայացված են նաև 19-րդ դարավերջին եվրոպական մամուլում տպագրված փորագրանկարներ` Հակոբ Ջելալյանի հավաքածուից, որոնք փաստում են, որ թուրքերը տեղաբնիկ հայերին կոտորել են 1895-1896, 1905, 1909 թվականներին, ինչպես նաև` պղնձագործ և արծաթագործ` վանեցի Արծրուն Բերբերյանի պատրաստած բրոնզե աշտանակը, որի վրա դրված է խորհրդանշական 100 մոմ, իսկ առանձնահատուկ հնչողություն ունեցող զանգերը ապրողներին հիշեցնում են սրբազան պարտքի` Հայոց դատի մասին:

Զանգերը թանգարանին ժամանակավոր ի պահ է տվել դուստրը` Անահիտ Բերբերյանը, իսկ աշտանակը` Հայոց ազգագրության թանգարանի հավաքածուից է:

 

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri