Ի սկզբանե երգս բողոք էր ու կռիվ. Սոնա Ռուբենյան
LifestyleԵրեկ երգչուհի Սոնա Ռուբենյանը հանդիսատեսի դատին հանձնեց Հայոց ցեղսապանության 100-ամյա տարելիցին նվիրված «Ժամանակն է» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:Life.panorama.am-ին երգչուհին այսօր պատմեց, որ, իր կարծիքով, յուրաքանչյուր հայ երգիչ կամ երգչուհի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրված պետք է իր բողոքը արտահայտի երգով. «Եթե երգիչ ես, ուրեմն պետք է քո գործով՝ երգով արտահայտես այն բոլոր ապրումները, այն բողոք, որը կա ներսումդ Հայոց ցեղասպանության հետ կապված: Երգը ստեղծելիս ես հասակացա, որ պետք է երգով արտահայտել 100-ամյա լռությունը»,- նշեց Սոնան:
Երգչուհին պատմեց, թե ինչպես է իրենց ընտանիքում ծնվել այս երգը. «Ի սկզբանե, երբ մայրս խոսքերը գրել էր, կարդալիս՝ ես հասկացա, որ պետք է գրեմ այնպիսի երաժշտություն, որի մեջ կզգացվի այդ կռիվը: Այս երգը ինքն իրենով արդեն բողոք է ու ես ինքս էլ ուզում էի, որ հենց այդպես լինի: Խոսքերի առաջին իսկ ընթերցումից հետո արդեն մեղեդին պատկերացրեցի ներսումս»,- նշեց երգչուհին, ու հավելեց, որ իր համար երգեր ստեղծելիս ավելի հեշտ է, որ առաջինը խոսքերը գրվեն. «Երբ որեւէ երգի բառերը գրված են արդեն, ես կարող եմ ոգեշնչվել հենց խոսքերից, դրանցից ավելի կարեւոր էմոցիաներ կարող ես ստանալ, ինչը եղավ հենց «Ժամանակն է» երգում»,- պատմեց Սոնա Ռուբենյանը:
Շարունակությունը` այստեղ: