Անմոռուկների տոն
BlogՄովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այո, այո, երեկ այսպիսի արտահայտություն լսեցի՝ «Անմոռուկների տոնը ե՞րբ է»: Դա «գնում ենք եղեռն» անհեթեթության շարքից է:
Հանրապետությունում Ցեղասպանության 100-ամյակի թեման ընդլայնվում է զառանցանքի տրամաբանությամբ: Սկզբում Հանրապետական կանանց ուրախությունն էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հետո դպրոցների զարդարումը անմոռուկներով, հետո դպրոցներից մեկում հուշահամալիրի մակետի տեղադրումը, հետո Քուվեյթում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառումը, հիմա էլ՝ անմոռուկների տոն:
Հ.Գ. Երբ ապրուստը ձրի է, կյանքն ուրախ է: