Միացյալ Նահանգները երբեք չի զոհի իր ռազմավարական դաշնակցի շահերը
BlogՆարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Օբամայի աշխատակազմի հայտարարությունը կրկին ապացուցում է, որ <<անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները>>: Միացյալ Նահանգները երբեք չի զոհի իր ռազմավարական դաշնակցի շահերը: Էդ ե՞րբ է պաշտոնական Վաշինգթոնը ծպտուն հանել, երբ Թուրքիան սնում և մեծացնում է Իսլամական պետության գրոհայիններին, անթաքույց հնարավորություն տալիս իր երկրում հանգստանալ ու կազդուրվել տարբեր մուսուլմանական ծայրահեղական խմբավորումների: Մեր հույսը պետք է մեր վրա դնել, Օբաման էլ, իր նախորդներն ու հաջորդներն էլ նույն ուղեգիծն են բռնելու: Հա, ի դեպ, ցանկացած ոչ արևմտյան երկրի նման վերաբերմունքի պարագայում հիմա մեր տարատեսակ ակտիվիստները հսկայական քաղաքական ղալմաղալ էին սարքել: А здесь слабо?