Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
SocietyՀանրապետության տարածքում ապրիլի 23-24-ին, 25-ի գիշերը, 27-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկն արևելյան շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 23- 24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով: Ապրիլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետակա ն ծառայությունից, օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 3-4, 25-27-ին կբարձրանա 5-7 աստիճանով: Քամին հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում ապրիլի 23-24-ին, 25-ի գիշերը, 27-ին երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 23-24-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +16 աստիճան, ապրիլի 25-26-ին՝ +19, ապրիլի 27-ին՝ +24 աստիճան: