Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տաթևիկ Ադումյանը՝ «Հարազատ թշնամին» սերիալի նկարահանումների, գեղեցիկ ընտանիքի և ապագա ծրագրերի մասին

Lifestyle

Սերիալային երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը, նախկինում խաղալով «Ընտանեկան պատմություններ», «Հրեշտակների դպրոց» եւ «Տիգրանի մոլորակը» հեռուստասերիալներում, առավել հայտնի դարձավ եւ սիրվեց շուրջ երկու տարի հեռարձակվող «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում՝ Բաբիի կերպարում: Life.panorama.am-ն այսօր զրուցեց դերասանուհու հետ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Բաբիի դերի, դրա վերաբերյալ հեռուստադիտողի դիտարկումների, մարդկանց եւ երեխաների կյանքում հեռուստասերիալի նշանակության, ապագա ծրագրերի, նրա ընտանիքի եւ հայտնությունից հետո Տաթեւիկի կյանքում փոփոխությունների մասին:

- Տաթեւիկ, երկու տարի անընդմեջ գրեթե ամեն օր հեռուստաէկրաններին լինելուց հետո հիմա հանգստանո՞ւմ եք, թե լռում:

- «Հարազատ թշնամի» հեռուստասերիալի ավատից հետո որոշել էի որոշակի դադար վերցնել, սակայն դադարը լիարժեք չստացվեց, քանի որ այն օգտագործում եմ մասնագիտական աճ գրանցելու նպատակով, ինչպես նաեւ ցանկություն ունեմ արտերկրում մասնագիտական դասընթացների եւ թրեյնինգների մասնակցել:

- Սերիալային ձեւաչափում Ձեզ եւ քննադատում էին, եւ սիրում: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ մոտեցում ունեք քննադատությունների վերաբերյալ:

- Չեն քննադատում այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն անում: Բնական է, որ որոշ մարդիկ պետք է քննադատեն իմ աշխատանքը: Ես հարգում եմ բոլորի կարծիքը, եթե իհարկե մարդիկ չեն անցնում անձնական վիրավորանքի սահմանը, եւ ընդունում եմ միայն առողջ քննադաությունները:

- «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում դուք մարմնավորում էիք ծնողազրուկ մի աղջկա, ով փողոցում է մեծացել, միաժամանակ, շատերի կարծիքով նման կերպարի համար դուք չափազանց խնամված ու հարդարված էիք, հետաքրքիր է այս առումով Ձեր կարծիքը:

- Հեռուստասերիալի սկզբում, երբ մարմնավորում էի ծնողազուրկ մի աղջկա, ով փողոցում էր մեծացել, միանշանակ կժխտեմ մարդկանց այն կարծիքը, որ ես չափազանց խնամված եւ հարդարված էի: Ավելին ասեմ՝ նկարահանման հրապարակում ես չխնամված վարսերով էի, նույնիսկ հոնքերս են չորս ամիս անխնամ վիճակում եղել: Իսկ հետո Բաբիի եղբայրները հարստացան, ու նա կամաց-կամաց սկսեց կերպարանափոխվել: Ընթացքում էլ, երբ նա ամուսնացավ Միշի հետ, ով շատ հարուստ էր, բնական է, որ Բաբին պետք է ունենար խնամված արտաքին: Սա այն մարդկանց կարծիքներին ի պատասխան, ովքեր առանց հեռուստասերիալը սկզբից մինչեւ վերջ դիտելու, փորձում են քննադատել:

- Տաթեւիկ, նախկինում դուք սերիալներում նկարահանվելու փորձ ունեցել եք, միաժամանակ, հեռուստասերիալը մեզանում անընդհատ քննադատվում է: Որպես դերասանուհի կխնդրեմ ասել ըստ Ձեզ սերիալի լավ ու վատ կողմերը, արդյոք կցանկանայի՞ք, որ Ձեր երեխաները հայկական հեռուստասերիալներ դիտեին:

- Տեղյակ եմ, որ շատ մարդիկ, ովքեր իերնց բազմոցին գամված դիտում են հեռուստասերիալներ, բաց չթողնելով եւ ոչ մի սերիա, այդուհանդերձ, սոցիալական ցանցերում ակտիվ զբաղված են սերիալներն ու դերասաններին քննադատելով: Գուցե շատ են սիրում այդպես ապրել, դա իրենց գործն է, բայց նշեմ, որ կոնկրետ մեր հեռուստասերիալը նախատեսված էր 16+ հեռուստադիտողի համար, եւ եթե որոշ ծնողներ ասում են, որ սերիալը վատ է անդրադառնում իրենց երեխաների դաստիրակաության վրա, ապա դա ծնողի մեղքն է. Յուրաքանչյուր հեռուստասերիալի եւ հաղորդման վրա հստակ նշված է տարիքային սահմանափակումը: Եվ, առհասարակ, սերիալը չպետք է դիտարկել որպես երեխա դաստիարակելու միջոց, երեխա դաստիարակելու շատ ուրիշ միջոցներ կան:

 - Եթե մոտ ապագայում արդեն պլաններ ունեք, կխնդրեի պատմել դրանց մասին:

- Այո, մոտ ապագայում ծրագրեր կան, սակայն, սովորությանս համաձայն, չեմ խոսի ապագայի մասին. նախընտրում եմ ավարտին հասցնել, այնուհետեւ լուսաբանել դրանք:

- Տաթեւիկ, բավականին վաղ հասակում ամուսնացել եք, ունեք Ձեր գեղեցիկ ընտանիքը: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին: Ինչո՞վ եք առավել երջանիկ Ձեզ համարում:

- Շնորհակալություն: Այո, ունեմ գեղեցիկ ընտանիք, բայց անձնական կյանքիս մասին չեմ սիրում խոսել: Միայն կարող եմ ասել, որ յուրաքանչյուր կին, ով ընտանիքում սիրված է կողակցի կողմից, իրեն կարող է լիակատար երջանիկ համարել:

- Ի՞նչն եք կյանքում ամենաշատը գնահատում ու արժեվորում: Ի՞նչ տվեց Ձեզ հայտնիությունը:

- Հայտնի լինելը ինձ տվեց բազմաթիվ երկրպագուներ, որոնց շնորհակալ եմ: Կարող եմ հստակ ասել, որ նրանց սերը ինձ առաջ շարժվելու ուժ է տալիս: Կյանքում ամենաշատը գնահատում ու արժեւորում եմ հեգոկան ներդաշնակությունը: Դա, իսկապես, արժեք է, երբ մարդը ներդաշնակ է ինքն իր հետ:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia