Ջրատարում հայտնաբերվել է դի
SocietyԱրարատի մարզային փրկարարական վարչությունում ապրիլի 21-ին ժամը 19:14-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի ջրատարի մեջ հայտնաբերվել է դի, եւ այն հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները գյուղի 8-րդ փողոցի տներից մեկին հարակից ջրատարից դուրս են բերել 1949 թվականին ծնված Վ. Ն.-ի դին: Ընթանում է նախաքննություն:
Լիլիթ Մաճկալյան