Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության նիստը
SocietyՄոսկվայում ապրիլի 21-ից 24-ն անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթերի պլանային ստուգումներին մասնակցում է ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության պետը: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: