Ապրիլի 24-ին կհանգչեն Էյֆելյան աշտարակի լույսերը
SocietyՓարիզի Էյֆելյան աշտարակի լույսերն ապրիլի 24-ին կհանգչեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը՝ ֆեյսբուքյան իր պաշտոնական աէջի միջոցով։
«Փարիզի քաղաքապետի որոշմամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ժամը 22-ին (Երեւանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կհանգչեն՝ խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասված է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով ապրիլի 23-ի երեկոյան կժամանի Երևան, իսկ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը ներկա կգտնվի Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ կայանալիք ոգեկոչման արարողությանը: